Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Բիրյուլևոյում ձերբակալածներին  արտաքսում են

    Բիրյուլևոյում ձերբակալածներին արտաքսում են

    31.10.2013| 14:27
    Ռուսաստանում սկսել են ազատվել Բիրյուլևոյում ձերբակալվածներից: Յոթ հոգուց բաղկացած առաջին խումբը այսօր հարկադրաբար հետ է ուղարկվելու այն երկրները, որտեղից ժամանել են տվյալ միգրանտները: Նրանք կարտաքսվեն ՌԴ միգրացիոն օրենսդրության տարբեր խախտումների համար: Բրյուլևոյում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալվել է մոտ 400 մարդ, որոնց մեծ մասը անօրինական միգրանտներ են:
  • Գրիգորի Լեպսի հետ  «սև»  ցուցակում  մեկ հայ կա

    Գրիգորի Լեպսի հետ «սև» ցուցակում մեկ հայ կա

    31.10.2013| 11:37
    ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակի մեջ են հայտնվել վեց հոգի` ծագումով վրացի, ռուսաստանաբնակ երգիչ Գրիգորի Լեպսը, երկու ռուս` Վադիմ Լյալինը և Իգոր Շլիկովը, իսրայելցի Յակով Ռիբալսկին, Ուզբեկստանի քաղաքացի Սերգեյ Մոսկալենկոն և Արթուր Բադալյանը: Վերջինիս քաղաքացիությունը և բնակության վայրը նշված չեն նախարարության հաղորդագրության մեջ:
  • ОРТ-ն հայտնի հայատարարությամբ գուցե փորձել է փրկե՞լ ՀՀ դեմքը

    ОРТ-ն հայտնի հայատարարությամբ գուցե փորձել է փրկե՞լ ՀՀ դեմքը

    31.10.2013| 11:27
    Օրերս ОРТ-ի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ընթացքում ծագումով ադրբեջանցի հաղորդավարուհի Իրադա Զեյնալովայի շուրթերով հնչեց հետևյալ նախադասությունը. «Ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է, ուստի այդ կառույցին միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտակա հեռանկարում դա այդպես էլ կմնա որպես ցանկություն՝ Ադրբեջանի հետ ԼՂ հարցի շուրջ ունեցած չլուծված տարածքային հարցի պատճառով»: Ի՞նչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը։ Այս հարցով զրուցեցինք վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
  • Պուտինը գերազանցեց Օբամային

    Պուտինը գերազանցեց Օբամային

    31.10.2013| 11:24
    2013-ին Forbes –ի գնահատականով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2012-ի համեմատ Վլադիմիր Պուտինը բարձրացել է երկու հորիզոնականով՝ շրջանցելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, երրորդը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինն է, նրան հաջորդում է Հռոմի Պապ Ֆրանցիսկը:
  • Իսպանիայի տնտեսությունն աճ է ապրում

    Իսպանիայի տնտեսությունն աճ է ապրում

    31.10.2013| 11:21
    Ազգային վիճակագրական գործակալության տվյալներով` Իսպանիայում հուլիսից սեպտեմբեր ՀՆԱ-ն աճել է 0.1 տոկոսով: ՀՆԱ աճը հաստատել է Կենտրոնական բանկը:
  • Սահակաշվիլին մեկնել է Բրյուսել

    Սահակաշվիլին մեկնել է Բրյուսել

    31.10.2013| 11:20
    45 րոպեանոց հեռուստաելույթից հետո, որով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ամփոփել է իր նախագահության 10 տարիները, նա անմիջապես Թբիլիսիի քաղաքապետի հետ մեկնել է Բրյուսել` առանց որևէ մեկին տեղեկացնելու: Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպմանը հեռացող նախագահը հայտարարել է, թե Բիձինա Իվանիշվիլի կառավարությունը սպառնացել է իրեն ազատազրկել:
  • Համանախագահներն անպայման հանդիպում են ուզում

    Համանախագահներն անպայման հանդիպում են ուզում

    31.10.2013| 11:19
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նորից կժամանի Բաքու: Այս անգամ մյուս համանախագահների հետ: Այցի ընթացքում միջնորդները հանդիպումներ կունենան ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:
  • «Երիտասարդներին պետք է խրախուսել կրթաթոշակներով»

    «Երիտասարդներին պետք է խրախուսել կրթաթոշակներով»

    31.10.2013| 11:16
    «Նարեկացի» արվեստի միությունում երեկ «Հայաստան-Ավստրիա-Արևելք-Արևմուտք-թարգմանություն» վերնագրով հանրային դասախոսությունների շարքով հանդես եկավ գրող, Ավստրիական ռադիոյի մշակութային բաժնի վարիչ Իռեն Զուխին, որը երկրորդ անգամ էր գտնվում Հայաստանում: irates.am-ի զրույցը Իռեն Զուխիի հետ ներկայացնում ենք ստորև:
  • «Մշակույթի միջոցով կարելի է հասնել նրան, որ երկիրը բաց լինի»

    «Մշակույթի միջոցով կարելի է հասնել նրան, որ երկիրը բաց լինի»

    30.10.2013| 17:28
    Այս օրերին Ավստրիայից Հայաստան ժամանած գրողներ Հերբերտ Մաուրերը և Իռեն Զուխին «Նարեկացի» արվեստի միությունում անցկացրեցին հանրային դասախոսությունների շարք՝ «Հայաստան-Ավստրիա-Արևելք-Արևմուտք-թարգմանություն» վերնագրով: irates.am-ի հարցերին է պատասխանում բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հերբերտ Մաուրերը:
  • Պոլիոմիելիտի կասկածելի դեպքեր՝ Սիրիայում

    Պոլիոմիելիտի կասկածելի դեպքեր՝ Սիրիայում

    30.10.2013| 16:49
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն (http://www.who.int/csr/don/2013_10_19_polio/en/)` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: