ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 
  • Նախագահականը սխալ է համարում Զարուհու դեմ ակցիան

    Նախագահականը սխալ է համարում Զարուհու դեմ ակցիան

    Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթեւը մտադիր է վաղը գնալ օդանավակայան եւ ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար:
  • Ռուսները  կրկին  խաղում են

    Ռուսները կրկին խաղում են

    Հաջորդ շաբաթվա ընթացքում ռուս մասնագետները կմեկնեն Մոլդովա` ագգային համակարգի հսկողությունը ստուգելու համար: Այդ ուսումնասիրության արդյունքներով էլ կորոշվեն մոլդովական գինեգործական արտադրանքի` ռուսական շուկա հնարավոր վերադարձի ժամկետները:
  • Վարչապետը զանգել է Արամ Մանուկյանին

    Վարչապետը զանգել է Արամ Մանուկյանին

    ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ Արամ Մանուկյանը հերթական անգամ գազի թանկացման պայմանագիրն էր պահանջում հրապարակել, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նման պայմանագիր դեռևս չկա: Այս հայտարարությունը բուռն քննարկման առիթ է դարձել քաղաքական և հասարակական դաշտում:
  • Նիկոլը «ուղտությո՞ւն» է արել

    Նիկոլը «ուղտությո՞ւն» է արել

    ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ ընդդիմության քվեարկությանը, մասնավորապես, քվեաթերթիկը լուսանկարելու Նիկոլ Փաշինյանի նորամուծությանը:
  • Սամվել ՍԵՎԱԴԱ. Վիկտոր Համազասպովիչի ցախավելները

    Սամվել ՍԵՎԱԴԱ. Վիկտոր Համազասպովիչի ցախավելները

    Էս 75-ամյա երիտասարդին մի օր առավոտյան տեսա բուսաբանական այգում, ուր գնացել էինք ընկերներիս հետ «արագ քայլքով» զբոսնելու:
  • Բրիտանացի լրագրող. ՀՀ-ում ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն բազմակարծությունը ներկայացնելու առումով

    Բրիտանացի լրագրող. ՀՀ-ում ԶԼՄ-ներն այնքան էլ բաց չեն բազմակարծությունը ներկայացնելու առումով

    Մեդիա կենտրոնում այսօր կայացել է բրիտանացի հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Լանս Փրայսի մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը։
  • ՀՅԴ-ն  Զարուհու նման չէր վարվի

    ՀՅԴ-ն Զարուհու նման չէր վարվի

    «Տիկին Փոստանջյանին ճանաչում եմ, ինքը թուրք չէ, հայ կին է` չորս երեխաների մայր, բայց յուրահատուկ կին է: Ամեն դեպքում այդ հարցը այդ տեղում տալը ճիշտ չէր, և մենք երբեք նման հարց չէինք տա»,- այսօր խորհրդարանում, Զարուհի Փոստանջյանի պահվածքին անդրադառնալով, հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը`չհամաձայնելով այն տեսակետի հետ, թե նման քայլ միայն թուրքին է բնորոշ:
  • Սնոուդենին սպառնում են ոչնչացնել

    Սնոուդենին սպառնում են ոչնչացնել

    Եվրախորհրդի որոշմամբ Անդրեյ Սախարովի անվան մրցանակի այս տարվա թեկնածուներից մեկը ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն է: Ռուսական կայքերը գրում են, թե այս լուրը այնքան է ամերիկյան իշխանություններին զայրացրել, որ ԱՄՆ ԿՀՎ և ԱԱԳ նախկին ղեկավարը ասել է, թե Սնոուդենի անունն ընդգրկելու է «ոչնչացման» ցուցակի մեջ:
  • Մեկնարկեց ԴիջիԹեք էքսպոն. 120 կազմակերպություն ներկայացնում է տեխնոլոգիական ապագան

    Մեկնարկեց ԴիջիԹեք էքսպոն. 120 կազմակերպություն ներկայացնում է տեխնոլոգիական ապագան

    «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է միջազգային ԴիջիԹեք էքսպո տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի կազմակերպիչն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը ծանոթացել է տեխնոլոգիական նորամուծություններին, շրջել տաղավարներով։
  • «Բազելին»  պատիժ է սպասում

    «Բազելին» պատիժ է սպասում

    ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել` Չեմպիոնների լիգայի «Բազել»-«Շալկե-04» խմբային հանդիպման ընթացքում ընդդեմ «Գազպրոմի»` Greenpeace կազմակերպության ցուցապաստառի առնչությամբ: Շվեյցարական ակումբը կարող է տույժի ենթարկվել հանդիպման բավարար անվտանգությունը չապահովելու համար, քանի որ ակցիայի կազմակերպիչները կարողացել են բարձրանալ մարզադաշտի տանիք ու կախել հսկայական ցուցապաստառը: Հետաքննություն է սկսված նաև պիրոտեխնիկայի օգտագործման խնդրով: