Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • 21 մլն դրամ` հդեհից տուժած ընտանիքներին

    21 մլն դրամ` հդեհից տուժած ընտանիքներին

    12.12.2013| 16:45
    Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմաններն անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով կառավարությունը Լոռու մարզպետարանին հատկացրել է 21 մլն դրամ: Որոշումը կայացվել է այսօր` կառավարոթյան նիստում:
  • Մոմերով քայլերթ

    Մոմերով քայլերթ

    12.12.2013| 16:07
    Այսօր՝ ժամը 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ՈՒսանողական խորհուրդը կազմակերպվում է մոմերով քայլերթ՝ նվիրված 2013-ին կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին` Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Դիվանյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան և այլոք:
  • Հայաստանում նոր աղանդներ են հայտնվել

    Հայաստանում նոր աղանդներ են հայտնվել

    12.12.2013| 14:44
    Հայաստանում չգրանցված հինգ նոր աղանդ է հայտնվել` «Աստծո մանուկներ», «Գավիթ», «Լոգոս», «Արարատ եկեղեցի», «Ռեյկի»: «Ռեյկի» աղանդը իբրև թե մարդկանց կենսական էներգիա տալու համար է ստեղծված, բայց իրականում քայքայիչ գործունեություն է ծավալում: Աղանդավորական այդ կառույցը գործում է նաև Մոսկվայում, և ըստ հարցումների, այդ աղանդին հարող մարդիկ տառապում են հոգեկան խանգարումներով: «Աստծո մանուկներ» աղանդը դասվում է խարազմատիկ եկեղեցիների շարքին և գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում:
  • Մարիա Ալյոխինան հրաժարվո՞ւմ է համաներումից

    Մարիա Ալյոխինան հրաժարվո՞ւմ է համաներումից

    12.12.2013| 14:17
    Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Pussy Riot» խմբի մասնակից, դատապարտյալ Մարիա Ալյոխինան հրաժարվել է ՌԴ Սահմանադրության 20-ամյակի առթիվ համաներումից: Այդ մասին հաղորդել է խմբի մեկ այլ մասնակցի՝ Նադեժդա Տոլոկոննիկովայի ամուսինը՝ Պյոտր Վերզիլովը:
  • ԵՊՀ շրջանավարտների միավորումն ու «Արարատբանկը» կստորագրեն հուշագիր

    ԵՊՀ շրջանավարտների միավորումն ու «Արարատբանկը» կստորագրեն հուշագիր

    12.12.2013| 14:12
    2013թ. դեկտեմբերի 13-ին «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) և «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (վարչության նախագահ` Աշոտ Օսիպյան) միջև կստորագրվի համագործակցության հուշագիր, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին մատչելի պայմաններով հիփոթեքային վարկավորում տրամադրելու վերաբերյալ:
  • Հայաստանում զարգանում է մարդու իրավունքների մշակույթը

    Հայաստանում զարգանում է մարդու իրավունքների մշակույթը

    12.12.2013| 14:10
    Դեկտեմբեր 13-15-ը Վանաձորում տեղի կունենա «Մարդու իրավունքների միջազգային դասընթաց», որի նպատակն է զարգացնել մարդու իրավունքների մշակույթ Հայաստանում: Դասընթացի հիմքում ընկած է EQUITAS Կանադայում գտնվող մարդու իրավունքների կրթության միջազգային կենտրոնի մեթոդաբանությունը, որի գլխավոր դերակատարը հենց մասնակիցն է:
  • Պայքարի լեզուն, աղվեսի հռետորաբանությունը և մարդու հայեցի իրավունքը

    Պայքարի լեզուն, աղվեսի հռետորաբանությունը և մարդու հայեցի իրավունքը

    11.12.2013| 17:17
    Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, մի քանի հազար երևանցիներ դուրս եկան Ազատության հրապարակ՝ օրը հիշատակելու: Միջոցառումը կազմակերպել էր 2007-ին երկրում հաստատված ռեժիմի դեմ պայքարի համազգային շարժում ձևավորած և 6 տարի անց նույն ռեժիմի սահմաններում գործող ավանդական կուսակցությունների շարքերը համալրած ՀԱԿ-ը (Հայ Ազգային Կոնգրես): Հիշեցնեմ, որ համաժողովրդական շարժման առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը հռչակեց մարդու ոտնահարված իրավունքները վերականգնելու պահանջը և հավաքեց հարյուր հազարավոր համակիրների, որովհետև շարժման նպատակը հստակ ձևակերպված էր. իշխանափոխություն, այսինքն` ռեժիմի տապալում և խախտված սահմանադրական կարգի (մարդու ոտնահարված իրավունքների) վերականգնում:
  • Ձուկն ավելի կթանկանա

    Ձուկն ավելի կթանկանա

    11.12.2013| 17:10
    Մինչ Սևանում սիգի պաշարների նվազումը սիգը ամենամատչելի սնունդն էր համարվում հայաստանցիների համար: Հայաստանում հիմա ձուկը թանկ հաճույք է: Սիգը գողանում-վաճառում են հատը 1000-2000 դրամով, իսկ լճերի իշխանի կիլոգրամը մոտ 2 հազար դրամ է:
  • Ցուրտ եղանակին աճում են սեռական խանգարումները

    Ցուրտ եղանակին աճում են սեռական խանգարումները

    11.12.2013| 16:17
    Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա ՀԱԿՈԲՅԱՆԸ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ցուրտ եղանակներին համեմատաբար ավելի շատ է արձանագրվում սեռական խանգարումների աճ` պայմանավորված խրոնիկական բորբոքային հիվանդություններով, ինչը հանգեցնում է օրգանիզմի ընդհանուր ադապտացիոն մեխանիզմների ընկճման:
  • Միջազգային տոնավաճառ՝ անապահովներին օգնելու համար

    Միջազգային տոնավաճառ՝ անապահովներին օգնելու համար

    11.12.2013| 15:55
    Երևանի միջազգային կանանց ասոցիացիան (ԵՄԿԱ-IWAY) դեկտեմբերի 14-ին, կազմակերպում է Սուրբ ծննդյան տոնին նվիրված ամենամյա միջազգային տոնավաճառը «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում: Այն ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակ է հետապնդում, որի նպատակն է հատուկ կրթական և բարեգործական ծրագրեր կազմակերպել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և հարակից ինը գյուղերի 50-ից ավելի երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների համար: