Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Պահպանեց չեմպիոնական տիտղոսը

    Պահպանեց չեմպիոնական տիտղոսը

    11.06.2012| 05:15
    Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Գիլերմո Ռիգոնդեն ամերիկացի Քենեդիի դեմ պայքարում կարողացավ պահպանել չեմպիոնական գոտին: Դրա համար նրանից պահանջվեց ընդամենը հինգ ռաունդ
  • Նադալը` «Ռոլան Գարոսի» յոթակի հաղթող

    Նադալը` «Ռոլան Գարոսի» յոթակի հաղթող

    11.06.2012| 04:52
    Ռաֆայել Նադալը դարձավ «Ռոլան Գարոսի» յոթակի հաղթող: Դա պատահեց այն բանից հետո, երբ անբարենպաստ եղանակի պատճառով երեկ ընդհատված խաղը վերսկսվեց այսօր (ի դեպ` նման մի բան էլ եղել է հեռավոր 1973 թվին):
  • Իռլանդիա-Խորվաթիա` 1:3

    Իռլանդիա-Խորվաթիա` 1:3

    11.06.2012| 00:01
    Արդեն իսկ երրորդ րոպեին գրավելով Իռլանդիայի դարպասը` Մարիո Մանջուկիչը ոչ միայն առաջ մղեց իր թիմին, այլև դարձավ առաջնության ամենաարագ գոլի հեղինակ: Ճիշտ է, Շոն Սենթ Լեջերը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով տասնիններորդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, սակայն քառասուներեքերորդ րոպեին խորվաթները կրկին անցան առաջ:
  • Նադալ-Ջոկովիչ հետաձգված եզրափակիչը՝ երկուշաբթի

    Նադալ-Ջոկովիչ հետաձգված եզրափակիչը՝ երկուշաբթի

    10.06.2012| 11:53
    Այսօր Ֆրանսիայի բաց առաջնության Ռաֆայել Նադալ-Նովակ Ջոկովիչ եզրափակիչ խաղի օրն էր: Արդեն երկրորդ սեթից հետո կազմակերպիչներն անձրևի ու քամու պատճառով հարկադրված եղան դադարեցնել հանդիպումը: Այդ պահի դրությամբ վստահ հաղթանակ էր տանում իսպանացին (6:4, 6:3):
  • Իսպանիա- Իտալիա` 1:1

    Իսպանիա- Իտալիա` 1:1

    10.06.2012| 11:42
    Հավուր պատշաճը պիտի մատուցել երկու թիմերին էլ՝ արտակարգ գեղեցիկ ֆուտբոլի համար: Միանշանակ այն առաջնության մինչև հիմա եղած խաղերի պսակն էր իր դիտարժանությամբ, ֆուտբոլային հասուն մտածողությամբ ու էսթետիկական կողմով:
  • Երկու խաղ

    Երկու խաղ

    10.06.2012| 11:37
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի տասներկուերորդ տուրում «Ուլիսը» հյուրընկալել էր ետնապահին` «Արարատին»: Հանդիպման արդեն տասնութերորդ րոպեին «Ուլիսն» առջևում էր՝ 3:0 հաշվով: Երկու գոլի հեղինակ էր դարձել Արտյոմ Ադամյանը, մեկը գրանցվել էր Շոթա Զիքիայի ակտիվում:
  • Արոնյանը մատնվեց անհաջողության

    Արոնյանը մատնվեց անհաջողության

    10.06.2012| 11:31
    Աշխարհի չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Լյուկ Մաքշեյնն էր: Սևերով խաղացող անգլիացի գրոսմայստերը, ով նախորդ պարտիայում զիջել էր Ռաջաբովին, կարողացավ առավելության հասնել մեր շախմատիստի նկատմամբ` ստիպելով նրան երեսունութերորդ քայլում անձնատուր լինել:
  • Բրազիլիա-Արգենտինա` 3:4

    Բրազիլիա-Արգենտինա` 3:4

    10.06.2012| 03:57
    Մինչ ֆուտբոլի Եվրոպայի մեկնարկած առաջնությունը զարմացնում կամ հիասթափեցնում է իր անակնկալներով` դառնալով ֆուտբոլային տոնահանդեսի խոշորագույն հանդիսություն, ի դեմս Բրազիլիա- Արգենտինա դիմակայության, իր երկգագաթ գոյության մասին հիշեցրեց լատինաամերիկյան ֆուտբոլը:
  • Քսանվեց միլիոնի իրական գինը

    Քսանվեց միլիոնի իրական գինը

    10.06.2012| 03:30
    Կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի այնքան երկար սպասված մարտերից մեկը: Վեց քաշային կարգերում WBO վարկածով աշխարհի չեմպիոն դարձած, կիսամիջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակեաոյին այս անգամ ձեռնոց էր նետել առաջին կիսամիջինում նույն վարկածով աշխարհի չեմպիոն Թիմոթի Բրեդլին:
  • Գերմանիա-Պորտուգալիա` 1:0

    Գերմանիա-Պորտուգալիա` 1:0

    10.06.2012| 00:54
    Մահվան խմբի երկրորդ զույգը կազմած Գերմանիայի ու Պորտուգալիայի ընտրանիների հանդիպումում ծավալվեց դրամատիկ, լարված ֆուտբոլ: Ի հաշիվ յոթանասուերկուերորդ րոպեին Մարիո Գոմեսի խփած գոլի, գերմանացիներն ի վերջո շահեցին խաղը, սակայն այնպես չէր, որ միանշանակ կարելի էր ասել, թե պորտուգալացիներն արժանի էին պարտության: