Հաղթած և պարտված «բարեկամություն» Երեսուն տարի է՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ է փորձում հաստատել:
Չեմ ուզում անդրադառնալ այդ «բարեկամության» աշխարհաքաղաքական նպատակին՝ կապված Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու հետ, միայն ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ Արցախը ազատագրված էր և հիմա, երբ այն զավթված է, բարեկամական հարբերություններ հաստատելու փորձերը Հայաստանի համար լրիվ տարբեր իմաստ ունեն: Այն ժամանակ այդ «բարեկամությամբ» մենք հաստատում էինք մեր հաղթանակը արցախյան պատերազմում, իսկ հիմա հաստատում ենք մեր պարտությունը:
Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ