Սեպտեմբերի 19-ը պետք է հռչակվի համահայկական ամոթի օր:
Երևի էս նույն զգացումներն են ունեցել 428 թվականի հայերը, երբ աշխարհաքաղաքական բևեռները կործանեցին Արշակունիների արքայատոհմը...
Մեր հասարակության մեջ կան բազմաթիվ տաքսու վարորդներ, որոնք մեքենա վարել չեն սիրում: Կան բազմաթիվ մանկավարժներ, որոնք երեխաներին չեն սիրում: Դերասաններ կան, որոնք թատրոն չեն սիրում, բժիշկներ, որոնք առողջ ապրելակերպը չեն սիրում...
Հաջողելու են այն գործիչները և թիմերը, որոնք խորությամբ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտություն տեսած քաղաքացին և պարտության միջով անցած ու անցնող հասարակությունը...
Մինչ Հնդկաստանը մեզ ժամանակակից զենք է մատակարարում և փորձում է արդիականացնել եղած հին` առանց հրթիռների, СУ-30 կործանիչները, Հայաստանում ապաստանած Հնդկաստանի քաղաքացի հնդիկները պարբերաբար հայտնվում են հայազգի շահախարդախների թիրախում:
Պարտությունը շատ դժվար բան է, այն ստեղծել է մինչև այս մեզ անծանոթ միջավայր։ 100 տարի է՝ հայ ժողովրդի մի քանի սերունդ պարտությունը չգիտեր՝ ինչ է։ Մենք մոռացել էինք պարտությունը...
Ամեն օրվա նման աշխատանքի էի գնում Սիլաչու ծածկած շուկայի կողքով։ Աշխույժ ձայներ լսեցի։ Ժողջանն էր խոսում նիկոլի մասին։ Պարծենալու բան չի ուրիշի զրույցին ականջ դեմ տալը, բայց լսողությունս լարեցի։ Զրույցը ազգի փրկության մասին էր։
«Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց». չգիտեմ, թե որ թվերից հայերն այս ասացվածքը վերցրել ու սկսել են ակտիվ օգտագործել, մինչդեռ այն հայկականության հետ ոչ մի աղերս չունի։
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։