Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՈՒ՞ր էիք, երբ հայ­րե­նիք էին ծա­խում

ՈՒ՞ր էիք, երբ հայ­րե­նիք էին ծա­խում
01.12.2020 | 00:11

2018-ի ապ­րիլ-մա­յի­սյան քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը որ­պես չք­նաղ ե­րազ ըն­կա­լած մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րը նո­յեմ­բե­րի 10-ի կապի­­տու­լյա­ցիա­յի մա­սին տխ­րահռ­չակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, մե­կը մյու­սին հերթ չտա­լով, հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, թե ի­րենք ոչ թե Նի­կոլ Փա­շի­նյա­նին, այլ հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­մանն են ա­ջակ­ցել: Ո­մանք, որ փոքր-ինչ ա­վե­լի ազ­նիվ են, նե­րո­ղու­թյուն են խնդ­րում ու խոս­տո­վա­նում՝ չեն հաս­կա­ցել, թե ում են իշ­խա­նու­թյան բե­րում:


Ռե­ժի­սոր Մի­քա­յել Պո­ղո­սյա­նը, որ Փա­շի­նյա­նի և մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ նոր-նոր պաշ­տո­նը ստանձ­նած վար­չա­պե­տին քծ­նե­լու դո­զա պետք է ապա­հո­վեր, միա­միտ-միա­միտ հռե­տո­րա­կան հարց էր տա­լիս՝ «հի­մա սա ե­րա՞զ է, թե՞ ի­րա­կա­նու­թյուն»: Դա այն նույն Մի­քա­յել Պո­ղո­սյանն է, որ այդ­քան չարչ­րկ­ված նախ­կին ղե­կա­վար­նե­րի ան­մի­ջա­կան միջ­նոր­դու­թյամբ «դաբ­րո» էր ստա­նում, հե­տո՝ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն, հե­տո էլ ֆիլմ էր նկա­րում ու փող աշ­խա­տում: Այ­սօր «փոշ­մա­նել» է, մե­ղա է գա­լիս, թե՝ նե­րե­ցեք ինձ, սխալ­վել եմ, չեմ պատ­կե­րաց­րել:


Պո­ղո­սյա­նի կող­քին կա­րե­լի է հի­շել նաև դե­րա­սան Հրանտ Թո­խա­տյա­նին, որ Երևա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գա­րյա­նի ու ա­վա­գա­նու ՀՀԿ-ա­կան ան­դամ­նե­րի ջան­քե­րի շնոր­հիվ ձեռք բե­րեց «Կա­նա­զի մշա­կու­յթի պա­լա­տը»: Նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի գա­լուց հե­տո Թո­խա­տյա­նը մեկ էլ հան­կարծ ո­րո­շեց, որ մո­լի հե­ղա­փո­խա­կան է: Այն­պի­սի խան­դա­վա­ռու­թյամբ էր քն­նա­դա­տում նախ­կին­նե­րին ու ձո­ներ­գում ներ­կա­նե­րին, որ կար­ծես ես էի մի ամ­բողջ մաս­նա­շենք նվեր ստա­ցո­ղը:


Ի տար­բե­րու­թյուն Թո­խա­տյա­նի ու Պո­ղո­սյա­նի, Նի­կո­լի արևով երդ­վող մշա­կույ­թի մյուս գոր­ծիչ­ներն ընդ­հա­տակ են ան­ցել: «Հի­շու՞մ եք, թե ի՞նչ բոմ­ժա­նոց էր Շու­շին, ու ինչ­պես այն ծաղ­կեց հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո»,- ա­սում էր դե­րա­սա­նու­հի, նախ­կին­նե­րի ժա­մա­նակ վաս­տա­կա­վոր ար­տիս­տի կոչ­մանն ար­ժա­նա­ցած Լա­լա Մնա­ցա­կա­նյա­նը: ՈՒ՞ր է հի­մա, չի՞ ու­զում մի եր­կու խոսք էլ Շու­շին թշ­նա­մուն հանձ­նած Փա­շի­նյա­նին ա­սել:


Հրա­պա­րա­կում հա­վաք­ված ան­ձինք, որ ի­րենց «մտա­վո­րա­կան» են կո­չում, այժմ ա­սում են, թե Փա­շի­նյանն ի զո­րու չէ լու­ծե­լու ռազ­մա­գե­րի­նե­րի հար­ցը, նոր բա­նակ­ցող է պետք: Փա­շի­նյա­նա­պաշտ­նե­րը, որ մի գի­շեր­վա մեջ ու­րա­ցան մարդ­կա­յին բո­լոր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներն ու կի­սած ա­ղու­հա­ցը, այժմ նրան հոր­դո­րում եմ դի­մում գրել ու հե­ռա­նալ: Ինք­նահռ­չակ «մտա­վո­րա­կան­նե­րը», փաս­տո­րեն, բաղ­դա­տե­լու, վեր­լու­ծե­լու, փաս­տերն ու հան­գա­մանք­նե­րը հա­մադ­րե­լու ու­նա­կու­թյուն չու­նեն: Ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան հետ քա­ղա­քա­կան խա­ղե­րի մեջ են մտ­նում, ի­րենց շահն ա­ռաջ տա­նում, հա­նուն մի քա­նի գրո­շի ծա­խում պա­տիվ ու ար­ժա­նա­պատ­վու­թյուն: Նե­րո­ղու­թյուն, բայց դուք կա՛մ չեք հաս­կա­նում «մտա­վո­րա­կան» բա­ռի ի­մաս­տը, կա՛մ շա­րու­նա­կում եք ար­ժեզր­կել այն: Մտա­վո­րա­կա­նը չի՛ կա­րող այդ­չափ կույր լի­նել, չն­կա­տել՝ ով է դի­մա­ցի­նը, մար­դու ար­տա­հա­յա­տած մտ­քե­րից ու շար­ժուձևից չհաս­կա­նալ՝ ով է նա: Իսկ դուք սո­վո­րա­կան «պա­լա­տա­կան նա­ժիստ­ներ» եք ու պատ­րաստ եք ծա­ռա­յե­լու ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան, միայն թե գտն­վեք հար­մա­րա­վետ բա­րե­կե­ցու­թյան գո­տում:


Այժմ հաս­կա­ցել եք, որ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյա­նը հաշ­ված օ­րեր են մնա­ցել ու փոր­ձում եք մաք­րել ձեր կեն­սագ­րու­թյու­նը: Բայց ե­թե հա­սա­րա­կու­թյա­նը կա­րող եք մո­լո­րեց­նել, մենք բո­լո­րիդ հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու վար­քը լավ ենք հի­շում: Մտա­վո­րա­կա­նու­թյու­նը չի կա­րող լռել հայ­րե­նի­քի կորս­տի ժա­մա­նակ: Այժմ խո­սում եք գե­րի­նե­րի մա­սին (ինչն ի­րոք օր­հա­սա­կան հարց է), իսկ ու՞ր էիք, երբ ձեր աչ­քի ա­ռաջ հայ­րե­նիք էին ծա­խում:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 14734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ