Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխա­նու­թ­յու­նը պաշտ­պա­նու­թ­յան փոխ­նա­խա­րար­ներ չի գտ­նում

Իշխա­նու­թ­յու­նը պաշտ­պա­նու­թ­յան փոխ­նա­խա­րար­ներ չի գտ­նում
22.12.2020 | 00:49

Պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րար­ներ Գաբ­րիել Բա­լա­յա­նի և Մա­կար Ղամ­բա­րյա­նի հրա­ժա­րա­կան­նե­րից հե­տո իշ­խա­նու­թյու­նը պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րար­ներ գտ­նել չի կա­րո­ղա­նում: «Ի­րա­տե­սին» հայտ­նի դար­ձավ, որ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան մի քա­նի վար­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի ա­ռա­ջարկ­վել է ստանձ­նել փոխ­նա­խա­րա­րի պաշ­տոն, բայց նրանք կտ­րուկ հրա­ժար­վել են: «Ա­սել են՝ ան­ցավ գլուխ­ներս ցա­վի տակ չենք դնի: Հի­մա դա ա­մե­նա­պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­նե­րից է, ով ինչ սխալ ու թե­րա­ցում ու­նե­ցել է պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, մենք պետք է խմ­բագ­րենք՝ դրանց պա­տաս­խա­նատ­վու­թյունն ա­կա­մա մեզ վրա վերց­նե­լով»,- պատ­ճա­ռա­բա­նել են նրանք:


Մեր զրու­ցա­կի­ցը նշեց նաև, որ ՊՆ-ն դեռ չգի­տի՝ ինչ­պես է կազ­մա­կեր­պե­լու ձմե­ռա­յին զո­րա­կոչն ու զո­րաց­րու­մը, որ մինչ այս պա­հը չի ե­ղել. «Դե, այս տա­րի դժ­վար էլ լի­նի զո­րա­կոչ կամ զո­րաց­րում: Բա­նա­կը հի­մա այն վի­ճա­կում չէ, որ նման հար­ցեր կա­րո­ղա­նա կար­գա­վո­րել: ՈՒղ­ղա­կի դրանց ի­րա­գործ­ման հս­տակ ժա­մա­նա­կա­ցույց պետք է մշա­կել: Շփ­ման գծի տար­բեր հատ­ված­ներ հի­մա ՄՈԲ-ն է պաշտ­պա­նում, բայց մար­դիկ կան, որ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից մինչև հի­մա տուն չեն գնա­ցել, հեր­թա­փոխ չի ի­րա­կա­նաց­վել: Նախ և ա­ռաջ այդ հար­ցը պետք է լու­ծել, նոր միայն մտա­ծել մյուս խն­դիր­նե­րի մա­սին: Ըստ իս՝ մինչև ա­մառ սահ­մա­նի տար­բեր հատ­ված­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը պետք է ՄՈԲ-ին թող­նել՝ ի­հար­կե, պար­բե­րա­կան հեր­թա­փոխ ի­րա­կա­նաց­նե­լով: Նոր տա­րուց հե­տո՝ զո­րաց­րում, իսկ ամ­ռա­նը՝ միան­գա­մից եր­կու զո­րա­կոչ ի­րա­կա­նաց­նել»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ