Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արփինե Հովհաննիսյան. Չաուշեսկուից մի վախեցիր, երկար պիտի ապրես ու էլ ավելի խենթանաս այն ամենից, ինչ արել ես, բեռդ ծանր է, կոտրվելու ես մեծագույն դավաճանության համար

Արփինե Հովհաննիսյան. Չաուշեսկուից մի վախեցիր, երկար պիտի ապրես ու էլ ավելի խենթանաս այն ամենից, ինչ արել ես, բեռդ ծանր է, կոտրվելու ես մեծագույն դավաճանության համար
29.12.2020 | 14:08

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ինչքան վախկոտ, դժբախտ ու դժգույն պետք է լինես, որ կնոջդ ու քո ձեռքերին մնացած նվազագույնը 5000 զոհի արյունը մաքրելու համար ընտրես ոչ թե որեւէ արժանապատիվ տարբերակ, այլ..... ստատուս գրելը։ Ամեն օր հերթական ապուշությունը։ Ամեն անգամ սթափ լինելու դեպքում հայելու մեջ նայիր ու հիշիր՝ դու Հայաստանի անեծքն ես։ Պատմական անեծքը։ Ֆեյքերդ դասագիրք չեն գրելու, դումանյաններն ու արայիկհարությունյանները եւս։
Չաուշեսկուից մի վախեցիր, երկար պիտի ապրես ու էլ ավելի խենթանաս այն ամենից, ինչ արել ես։ Բեռդ ծանր է։ Միայնակ չես տանելու։ Չես տանելու առհասարակ։ Դեռ տաք ենք բոլորս: Կոտրվելու ես։ Մեծագույն դավաճանության համար։ Մեծագույն ապիկարության ու անխելքության համար։ Քեզնից բացի Հայաստանին այլ շանս չտալու համար։ Էրատոն վկա, դու բունկերային արձագանքումով ես լսելու էդ երեխեքի անունները, ում զոհեցիր փառասիրությանդ, իրավիճակին չտիրապետելու ու..... ու իրավիճակին տիրապետող որեւէ անձի չլսելու համար։


Հ.Գ. Սպասում եմ այն քաղաքական գործիչներին ու ուժերին, ովքեր օսլայած սպիտակ օձիքով մտնելու են դրա մոտ ու դուրս գան արյունոտ»։

Դիտվել է՝ 15861

Մեկնաբանություններ