Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Մեծ Բրիտանիան ազատ առևտրի մասին համաձայնագիր են ստորագրել
29.12.2020 | 22:11

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսան Փեքջանը և Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիլքոթն Անկարայում համաձայնագիր են ստորագրել երկու երկրի միջև ազատ առևտրի մասին:

«Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը երաշխիք կդառնա ապագա տնտեսական համագործակցության համար: Ուրախ ենք, որ կատարում ենք խոստումները, որոնք տվել ենք թուրքական և բրիտանական բիզնեսի ներկայացուցիչներին: Տվյալ համաձայնագիրը նշանակալի իրադարձություն կդառնա երկու երկրների համար: Այն ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից»,- ընդգծել է թուրք նախարարը:

Դիտվել է՝ 18103

Մեկնաբանություններ