Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փակ քննարկում խորհրդարանում գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրների շուրջ

Փակ քննարկում խորհրդարանում գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրների շուրջ
16.01.2021 | 21:28

Աժ-ում կայացել է «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով աշխատանքային փակ քննարկում, որը կազմակերպել են անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆյա Հովսեփյանը: «Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ ԱԳՆ-ից ու ԱԱԾ-ից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԼՀԿ խմբակցության պատգամավորներ:


Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները:

Դիտվել է՝ 5094

Մեկնաբանություններ