...թե խորհրդարանական վերջին միջադեպից հետո ճամփա անցած քայլականները սկսել են բացարձակ չվստահել Փաշինյանին. խմբակցությունում մեծ լարվածություն է տիրում. Փաշինյանի անկանխատեսելիությունը սկսել է նյարդայնացնել, անհանգստություն պատճառել բոլորին։ Հիասթափվածները բավականին շատ են. խիստ կասկածում են` կարողանալու՞ են հաղթահարել ստեղծված վիճակը, թե նյարդերի պրկումը նոր պոռթկումի առիթ է տալու: Ավելին, խորհրդարանի միջանցքներում շշնջում են, որ չի բացառվում մի օր զարթնեն, տեսնեն` նոր վարչապետ ունեն, և այդ վարչապետին իրենք են ընտրել: Դա է պատճառը, որ Նիկոլը փորձում է «մաքրազերծում» իրականացնել թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության, հատկապես Տիգրան Ավինյանի շրջապատում: Սակայն պատգամավորների, հատկապես զոհված ազատամարտիկի որդի, իմքայլականների կողմից հարգված պատգամավոր Վարդան Աթաբեկյանի «դուխով» պահվածքը, որ ոչ մի գնով չի դնելու մանդատը, ջարդել է Նիկոլի «ամենակարողության» միֆը, և Ազգային ժողովում արդեն Մարուքյան-վարչապե՞տ, թե՞ Ավինյան-վարչապետ տարբերակն է քննարկվում:
Բաժնի բոլոր նորությունները »class="fb-like" data-width="1" data-href="http://www.irates.am/hyĆ£Ę’Ć¦ā€™Ć£ā€�Ć¢Ā¢Ć£Ę’Ć¢Ā¢/1573163882" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false"> |