ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Չորս տարի անգործության մատնվածը

Չորս տարի անգործության մատնվածը
23.01.2022 | 21:05

Տեսեք, թե ինչ է գրում այս արարածը․

«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից»։

Չորս տարի բյուջեի հաշվին գլոբուսով մեկ իր կայֆերի համար շրջագայած, լանչի ընթացքում երկրի զարգացումների մասին թերթերից ինֆորմացվող այս արարածի արածները երկրում եղել են երեխեքի հետ մի երկու անգամ պահմտոցի խաղալը, մի երկու անգամ մառոժնի ուտելը, մի երկու անգամ բարբիքյու սարքելն ու՝ պըրծ։ Փոխարենը ամեն հնարավոր առիթով էկրաններից դատարկ-դատարկ խոսել է, ինչքան հնարավոր է, ջուր ծեծելով։ Ահա սրանք են եղել երկիր կառավարելու մասին մեր Փուչոյի ունեցած պատկերացումները։ Սա մեր երկրին երբևիցե ամենախոշոր հարված հասցրածներից մեկն է ու սրա կերպարը հիմնովին բացահայտելու անհրաժեշտություն կա։ Գոնե հանուն երկրի ապագայի։ Իհարկե, եթե այդ ապագան կառուցելու տեղ թողել է։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 46067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ