Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռուսաստանի և Թուրքիայի հիբրիդային հակամարտությունը մտնում է նոր, ավելի լարված փուլ. Նաիրի Հոխիկյան

Ռուսաստանի և Թուրքիայի հիբրիդային հակամարտությունը մտնում է նոր, ավելի լարված փուլ. Նաիրի Հոխիկյան
02.10.2022 | 09:49

Լուգանսը, Դոմբասը, Զապորոժիեն ու Խերսոնը հանրաքվեով Ռուսաստանի մաս ճանաչելու որոշմանը առաջինը դեմ է արտահայտվել, ոչ ավելի-ոչ պակաս, Թուրքիան։
Իրականում Ռուսաստանի և Թուրքիայի հիբրիդային հակամարտությունը մտնում է նոր, ավելի լարված փուլ, որը նոր աղետների է հանգեցնելու։


Չմոռանանք, որ Ուկրաինային ամենաշատ անվճար զենք մատակարարող երկրներից մեկը Թուրքիան է։ Հենց թուրքական «Բայրաքթարների» հետևանքով են ռուսները հազարավոր զոհեր տալիս։

Դիտվել է՝ 12978

Մեկնաբանություններ