Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վա­րա­կի ու դրա­նից մա­հա­ցու­թ­յան դեմ փա­շի­ն­յա­նա­կան իշ­խա­նու­թ­յան ակն­հայտ ձա­խո­ղու­մը թվե­րով ու փաս­տե­րով

Վա­րա­կի ու դրա­նից մա­հա­ցու­թ­յան դեմ փա­շի­ն­յա­նա­կան իշ­խա­նու­թ­յան ակն­հայտ ձա­խո­ղու­մը թվե­րով ու փաս­տե­րով
30.06.2020 | 00:47

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պա­րե­տա­տան «Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թակ» կոչ­վող կայ­քում ինչ­պես նաև ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից COVID-19-ով հի­վանդ­նե­րի մահ­վան դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ հրա­պա­րակ­վող պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նը կաս­կա­ծե­լու լուրջ հիմ­քեր է տա­լիս, որ մեր երկ­րում COVID-19-ի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քերն ի­րա­կա­նից պա­կաս են ներ­կա­յաց­վում:


Թե ին­չու է պա­կաս ներ­կա­յաց­վում, կա­րող են տար­բեր բա­ցատ­րու­թյուն­ներ լի­նել, ո­րոն­ցից մեկն էլ նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լե­լու գոր­ծում ՀՀ իշ­խս­նու­թյուն­նե­րի հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան ող­բեր­գա­կան հետևանք­նե­րը հնա­րա­վո­րինս նվազ թվե­րով, մեղմ ներ­կա­յաց­նելն է:
Ինչ­պես հայտ­նի է, նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րա­կա­կիր ան­ձը ե­թե մա­հա­նում է, դիա­հեր­ձում չի կա­տար­վում: Մար­տի 31-ին այդ­պես ո­րոշ­վեց օ­րեն­սդ­րու­թյամբ, փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան կող­մից, այ­սինքն` «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծում իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի քվե­նե­րի գե­րակ­շիռ մե­ծա­մաս­նու­թյամբ: Դրա­նից հե­տո ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կամ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված բազ­մա­թիվ ան­ձանց մահ­վան պա­րա­գա­յում նրանց մա­հը հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­րեց իբրև այլ հի­վան­դու­թյու­նից մա­հա­ցած:


Ըն­դգ­ծենք, որ մա­հա­ցած վե­րոն­շյալ ան­ձանց` նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված լի­նե­լը մենք չէ, որ պար­զել և հայ­տա­րա­րում ենք, նշ­ված հան­գա­ման­քը դեռ նրանց կեն­դա­նու­թյան օ­րոք թես­տա­վոր­մամբ պարզ­վել, թես­տի դրա­կան ար­դյուն­քով հաս­տատ­վել է բու­ժաշ­խա­տող­նե­րի կող­մից, ա­վե­լին` այդ մա­սին նշ­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պա­րե­տա­տան հի­շյալ կայ­քում, ինչ­պես նաև ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քում հրա­պա­րակ­վող ամ­փո­փագ­րե­րում: Միա­ժա­մա­նակ նշ­վում է, թե այդ պա­ցիենտ­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով:
Մար­դը ոչ թե ան­մի­ջա­կա­նո­րեն մա­հա­նում է այս կամ այն վի­րու­սից, այս կամ այն հի­վան­դու­թյու­նից, այլ այդ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով թո­քա­յին ան­բա­վա­րա­րու­թյան, սր­տա­յին ան­բա­վա­րա­րու­թյան կամ ե­րի­կա­մա­յին ան­բա­վա­րա­րու­թյան, ընդ­հան­րա­պես, իր գո­յու­թյան հա­մար կարևո­րա­գույն, վճ­ռո­րոշ որևէ օր­գա­նի, հա­մա­կար­գի ախ­տա­հար­ման, դրա կեն­սա­կա­նո­րեն կարևոր գոր­ծա­ռույ­թի ճա­կա­տագ­րա­կան խա­թար­ման կամ կան­գի հետևան­քով: Դա է պատ­ճա­ռը և՛ այն բո­լոր դեպ­քե­րում, երբ ՀՀ ա­ռողջ­ապա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը և պա­րե­տա­տու­նը ներ­կա­յաց­նում են, որ այս կամ այն քա­նա­կի մար­դիկ մա­հա­ցել են COVID-19-ի պատ­ճա­ռով, և՛ բո­լոր այն դեպ­քե­րում, երբ նույն մար­մին­նե­րը ներ­կա­յաց­նում են, թե պա­ցիենտ­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով:


Նկա­տի ու­նե­նա­լով վե­րը շա­րադր­վա­ծը, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը պետք է բա­ցատ­րու­թյուն տա, թե այդ ին­չի՞ հի­ման վրա է ո­րոշ­վել, որ թեև պա­ցիենտ­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով, ա­ռա­վել ևս` դա ինչ­պե՞ս է ո­րոշ­վել այն պա­րա­գա­յում, երբ տվյալ ան­ձանց դիա­հեր­ձում չի կա­տար­վել, քա­նի որ կեն­դա­նու­թյան օ­րոք հաս­տատ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով նրանց վա­րա­կա­կիր լի­նե­լու հան­գա­ման­քը:
Ա­յո, նա­խա­րա­րու­թյու­նը պետք է բա­ցատ­րու­թյուն տա, թե այն բո­լոր 143 ան­ձինք (վե­րոն­շյալ կայ­քում հու­նի­սի 29-ի ժա­մը 11-ի դրու­թյամբ հենց այդ թիվն է հրա­պա­րակ­ված), ո­րոնց պա­րա­գա­յում ներ­կա­յաց­նում է, թե պա­ցիենտ­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով, ո­րո­շա­կի ի՞նչ հի­վան­դու­թյուն­նե­րից են մա­հա­ցել: Ի՞նչ է, նրանք բո­լո­րը, ա­սենք, ին­սուլ­տից հան­կար­ծա­մա՞հ են ե­ղել, չոր­րորդ փու­լում գտն­վող ու­ղե­ղի կամ ա­րյան քաղց­կե՞ղ են ու­նե­ցել, երբ, ան­կախ նոր կո­րո­նա­վի­րու­սով նրանց վա­րակ­ված լի­նե­լու հան­գա­ման­քից, կա­րե­լի է պատ­կե­րաց­նել ու հա­վա­տալ, որ մա­հա­ցել են ոչ թե COVID-19-ի, այլ նշ­ված պատ­ճառ­նե­րից մեկ­նու­մե­կի հետևան­քով:


Քա­նի դեռ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը վե­րը նշ­ված հար­ցե­րի պա­տաս­խա­նը չի տվել, մենք բո­լորս ի­րա­վունք ու­նենք չհա­վա­տա­լու, որ նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված հի­շյալ 143 ան­ձանց կամ, թե­կուզ, նրանց մի մա­սի մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով: Ա­ռա­վել ևս, որ չհա­վա­տա­լու այլ հիմ­քեր էլ կան…
Նշենք նաև, որ պա­րե­տա­տունն ի­րա­կա­նից պա­կաս է ներ­կա­յաց­րել նույ­նիսկ այն ան­ձանց քա­նա­կը, ո­րոնց առն­չու­թյամբ իր կայ­քում հրա­պա­րա­կել է, որ թեև այդ պա­ցիենտ­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով: Նմա­նաբ­նույթ ա­ռա­ջին տե­ղե­կատ­վու­թյու­նը, ո­րը պա­րե­տա­տան հի­շյալ կայ­քում հայ­տն­վեց ապ­րի­լի 29-ին, հետևյալն է.


«Հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 125 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 33 մարդ:
Ընդ­հա­նուր առ­մամբ, կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից ար­ձա­նագր­վել է մահ­վան 33 դեպք և մահ­վան 3 ա­նուղ­ղա­կի դեպք, ո­րոն­ցից 1-ն ար­ձա­նագր­վել է ե­րեկ: Պա­ցիեն­տի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, բայց մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով»:
Կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով վա­րակ­ված­նե­րի մահ­վան նա­խորդ եր­կու, այս­պես կոչ­ված, ա­նուղ­ղա­կի դեպ­քի մա­սին նշ­ված կայքն ա­վե­լի վաղ չէր հայտ­նել: Հե­տա­գա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված, բայց, ըստ նա­խա­րա­րու­թյան և պա­րե­տա­տան, այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մա­հա­ցած ան­ձանց քա­նա­կը, պա­րե­տա­տան կայ­քում հրա­պա­րակ­վող տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, գնա­լով ա­վե­լա­ցավ, և, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, հու­նի­սի 29-ի ժա­մը 11-ի դրու­թյամբ կազ­մում է 143: Բայց, պարզ­վում է, այս թիվն ի­րա­կա­նից պա­կաս է, ե­թե հիմք ըն­դու­նենք հենց պա­րե­տա­տան կող­մից ա­վե­լի վաղ հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րը:
Ա­հա­վա­սիկ. պա­րե­տա­տան կայ­քում հու­նի­սի 25-ին հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, «Նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան 1 դեպք, երբ պա­ցիեն­տի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով: Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 131 է»: Նույն կայ­քում հու­նի­սի 26-ին հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, «Նա­խորդ օրն ար­ձա­նագր­վել է մահ­վան 4 դեպք, երբ պա­ցիենտ­նե­րի մոտ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով: Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 130 է»: Պարզ է, որ ե­թե նշ­ված դեպ­քե­րի քա­նա­կը հու­նի­սի 25-ին 4-ով ա­վե­լա­ցել է, ա­պա այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը պետք է կազ­մեր 135, մինչ­դեռ հու­նի­սի 26-ին ներ­կա­յաց­վել է 130` հու­նի­սի 25-ին հրա­պա­րակ­ված թվից դեռ մե­կով էլ պա­կաս:


Ա­ռա­վել կարևո­րը, սա­կայն, թվա­յին վե­րոն­շյալ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը չէ (դա, ի վեր­ջո, կա­րող է ոչ թե դի­տա­վո­րու­թյան ար­տա­հայ­տու­թյուն լի­նել, այլ վրի­պա­կի հետևանք), այլ մինչ այդ նշ­վա­ծը, ինչ­պես նաև այն, որ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նը կա­րող է ու­նե­նալ մահ­վան դեպ­քերն ի­րա­կա­նից նվազ ներ­կա­յաց­նե­լու շա­հագ­րգ­ռու­թյուն:
Ինչ­պես հայտ­նի է, Հա­յաս­տա­նում մինչ հու­նի­սի 29-ի ժա­մը 11-ը նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը, պա­րե­տա­տան կայ­քում հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, կազ­մում է 25127, ինչն ա­հա­վոր բարձր ցու­ցա­նիշ է ըն­դա­մե­նը 2956900 բնակ­չու­թյուն (2020 թ. ապ­րի­լի 1-ի դրու­թյամբ, ըստ ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի հրա­պա­րա­կած պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան) ու­նե­ցող Հա­յաս­տա­նի հա­մար:


Հա­յաս­տա­նի փաս­տա­ցի բնակ­չու­թյու­նը (այս պա­հին ՀՀ տա­րած­քում ապ­րող) ի­րա­կա­նում ա­վե­լի պա­կաս է, քա­նի որ վե­րոն­շյալ 2956900-ի մեջ ընդգրկված են նաև այն ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը, ո­րոնք տար­բեր պատ­ճառ­նե­րով գտն­վում են ար­տերկ­րում: Սա­կայն ե­թե հաշ­վար­կի հա­մար հիմք ըն­դու­նենք ՀՀ բնակ­չու­թյան նույ­նիսկ վե­րոն­շյալ քա­նա­կը` 2956900-ը, և այն բա­ժա­նենք ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նա­կի այ­սօր հրա­պա­րակ­ված թվի` 25127-ի վրա, կս­տաց­վի, որ Հա­յաս­տա­նի յու­րա­քան­չյուր 118 բնակ­չի հաշ­վով մինչ ե­րեկ ժա­մը 11-ը գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան հաս­տատ­ված 1 դեպք:
Իր այս ցու­ցա­նի­շով Հա­յաս­տանն ինչ­պես նախ­կի­նում, այժմ էլ աշ­խար­հի` COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի ա­մե­նա­բարձր ցու­ցա­նիշ­ներն ու­նե­ցող պե­տու­թյուն­նե­րի շար­քում է: Մի հան­գա­մանք, ո­րը չէր կա­րող ժխ­տել ու չի ժխ­տել նաև ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նը` Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ե­թե­րում հու­նի­սի 26-ին խոս­տո­վա­նե­լով, որ Հա­յաս­տա­նում վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը 1 մի­լիոն բնակ­չի հաշ­վով աշ­խար­հում ա­մե­նա­բարձ­րե­րից է: Հա­մե­մա­տու­թյան հա­մար ըն­դգ­ծենք, որ Հա­յաս­տանն իր տվյալ ցու­ցա­նի­շով գե­րա­զան­ցում է նույ­նիսկ COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նա­կի ա­ռու­մով աշ­խար­հում 2-րդ տե­ղում գտն­վող Բրա­զի­լիա­յին:


Բրա­զի­լիա­յի բնակ­չու­թյու­նը 2020 թ., վեր­ջին տվյալ­նե­րի հա­մա­ձայն, կազ­մում է 216552469 մարդ, ե­րեկ ԱՄՆ-ի Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի կայ­քում ժա­մը 16:33-ի դրու­թյամբ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Բրա­զի­լիա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան մինչ այդ պա­հը հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը կազ­մում է 1344143: Բրա­զի­լիա­յի բնակ­չու­թյան քա­նա­կը բա­ժա­նե­լով այդ երկ­րում COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կի վրա, ստա­նում ենք 161,10821, այ­սինքն` Բրա­զի­լիա­յի յու­րա­քան­չյուր 161 բնակ­չի հաշ­վով մինչ տվյալ պա­հը գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով 1 հի­վանդ` այն դեպ­քում, երբ ՀՀ յու­րա­քան­չյուր 118 բնակ­չի հաշ­վով է գրանց­վել նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 1 դեպք: Ստաց­վում է, այդ ա­ռու­մով Հա­յաս­տա­նի ցու­ցա­նի­շը գրե­թե 1.5 ան­գամ գե­րա­զան­ցում է նույ­նիսկ Բրա­զի­լիա­յի հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նի­շին:
Խոս­տո­վա­նե­լով, որ Հա­յաս­տա­նում վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը 1 մի­լիոն բնակ­չի հաշ­վով աշ­խար­հում ա­մե­նա­բարձ­րե­րից է, Ար­սեն Թո­րո­սյա­նը, սա­կայն, որ­պես հա­կակ­շիռ SARS-CoV-2-ի և նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան առն­չու­թյամբ իր և, ընդ­հան­րա­պես, ՀՀ իշ­խա­նու­թյան հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րոն­շյալ հետևան­քի, միա­ժա­մա­նակ ա­սել է, որ 1 մի­լիոն բնակ­չի հաշ­վով ու­նենք մա­հա­ցու­թյան ցածր ցու­ցա­նիշ։ Ընդ ո­րում, Ար­սեն Թո­րո­սյա­նը սա ա­սել է` անդ­րա­դառ­նա­լով նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեմ պայ­քա­րը ձա­խո­ղե­լու վե­րա­բե­րյալ ի­րեն ուղղ­ված քն­նա­դա­տու­թյուն­նե­րին, նաև հա­վե­լել` «Ես հպար­տա­նում եմ, որ ու­նենք նման լավ ցու­ցա­նիշ­ներ»։


Ա­հա նաև վե­րոն­շյա­լը նկա­տի ու­նե­նա­լով ենք կար­ծում, որ Ար­սեն Թո­րո­սյա­նը կա­րող է ու­նե­նալ COVID-19-ի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քերն ի­րա­կա­նից նվազ ներ­կա­յաց­նե­լու շա­հագր­գռ­վա­ծու­թյուն: Չէ՞ որ ե­թե 1 մի­լիոն բնակ­չի հաշ­վով ու­նենք մա­հա­ցու­թյան ցածր ցու­ցա­նիշ, ա­պա կա­րե­լի է ա­սել, որ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, իշ­խա­նու­թյուն­նե­րը թեև ձա­խող­վել են հի­շյալ վա­րա­կի տա­րած­ման դեմ պայ­քա­րում, սա­կայն հա­ջո­ղել են COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան դեմ պայ­քա­րում, քա­նի որ ու­նենք մա­հա­ցու­թյան ցածր ցու­ցա­նիշ:
Ցա՞ծր… Մի շարք եր­կր­նե­րի հա­մե­մատ, ա­յո, ցածր, սա­կայն ՀՀ-ում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շը պետք է հա­մե­մա­տել ոչ թե ի­րենց պայ­ման­նե­րով, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի և բնակ­չու­թյան հետ կապ­ված ա­ռանձ­նա­հառ­կու­թյուն­նե­րով Հա­յաս­տա­նից խիստ տար­բեր եր­կր­նե­րի, այլ հետ­խոր­հր­դա­յին պե­տու­թյուն­նե­րում, օ­րի­նակ, Ռու­սաս­տա­նում, Բե­լա­ռու­սում, ՈՒկ­րաի­նա­յում, Վրաս­տա­նում, Ադր­բե­ջա­նում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նիշ­նե­րի հետ, իսկ երբ այս հա­մե­մա­տու­թյու­նը կա­տա­րում ենք, պարզ­վում է, որ Հա­յաս­տա­նում բարձր է նաև մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շը:


Ե­թե Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան քա­նա­կը (2956900) բա­ժա­նենք պա­րե­տա­տան կայ­քում ե­րեկ ժա­մը 11-ի դրու­թյամբ հրա­պա­րակ­ված Հա­յաս­տա­նում COVID-19-ի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի ընդ­հա­նուր թվի` 433-ի վրա, կս­տաց­վի 6828,8684, այ­սինքն` հու­նի­սի 29-ի ժա­մը 11-ի դրու­թյամբ ՀՀ յու­րա­քան­չյուր 6829 բնակ­չից մեկն ար­դեն մա­հա­ցել է նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյու­նից:
ՀՏրր­ՑՈՑ-ի հրա­պա­րա­կած պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ՌԴ բնակ­չու­թյու­նը 2020 թ. դեռ հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ կազ­մում էր 146748590 մարդ: ԱՄՆ-ի Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի COVID-19-ի վե­րա­բե­րյալ բաց­ված և ողջ աշ­խար­հի տվյալ­նե­րը ներ­կա­յաց­նող հա­տուկ կայ­քում հու­նի­սի 29-ի ժա­մը 16:33-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Ռու­սաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի քա­նա­կը կազ­մում է 9152: ՌԴ բնակ­չու­թյան քա­նա­կը բա­ժա­նե­լով այս թվին, կս­տա­նանք 16034,592, այ­սինքն` նշ­ված պա­հի դրու­թյամբ Ռու­սաս­տա­նի յու­րա­քան­չյուր 16034 բնակ­չից մեկն է մա­հա­ցել COVID-19-ի պատ­ճա­ռով` այն դեպ­քում, երբ ՀՀ-ում, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, յու­րա­քան­չյուր 6829 բնակ­չից մե­կը: Սա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նում մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շը ՌԴ մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շի հա­մե­մատ մոտ 2,5 ան­գամ բարձր է:
Բե­լա­ռու­սի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի հրա­պա­րա­կած տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Բե­լա­ռու­սի բնակ­չու­թյու­նը 2020 թ. հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ կազ­մել է 9408400 մարդ: Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի հի­շյալ կայ­քում հու­նի­սի 29-ի ժա­մը 16:33-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Բե­լա­ռու­սում COVID-19-ի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի քա­նա­կը 387-ն է: Բե­լա­ռու­սի բնակ­չու­թյան քա­նա­կը բա­ժա­նե­լով նշ­ված թվին, կս­տա­նանք 24311,111, այ­սինքն` նշ­ված պա­հի դրու­թյամբ Բե­լա­ռու­սի յու­րա­քան­չյուր 24311 բնակ­չից մեկն է մա­հա­ցել COVID-19-ի պատ­ճա­ռով, ին­չը նշա­նա­կում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նիշն ա­վե­լի քան 3,5 ան­գամ բարձր է Բե­լա­ռու­սում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շից:


ՈՒկ­րաի­նա­յի բնակ­չու­թյու­նը 2020 թ. ապ­րի­լի 1-ի դրու­թյամբ, կազ­մել է 41830600 մարդ: Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի հի­շյալ կայ­քում հու­նի­սի 29-ի ժա­մը 16:33-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Ուկրաինայում COVID-19-ի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րը 1161-ն են: ՈՒկ­րաի­նա­յի բնակ­չու­թյան քա­նա­կը բա­ժա­նե­լով նշ­ված թվին, կս­տա­նանք 36029,802, այ­սինքն` նշ­ված պա­հի դրու­թյամբ ՈՒկ­րաի­նա­յի յու­րա­քան­չյուր 36029 բնակ­չից մեկն է մա­հա­ցել COVID-19-ի պատ­ճա­ռով, ին­չը նշա­նա­կում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շը մոտ 5,5 ան­գամ բարձր է ՈՒկ­րաի­նա­յում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շից:


Վրաս­տա­նի բնակ­չու­թյու­նը, վեր­ջին տվյալ­նե­րի հա­մա­ձայն, կազ­մում է 3756564 մարդ: Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի նույն կայ­քում հու­նի­սի 29-ի ժա­մը 16:33-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Վրաս­տա­նում COVID-19-ի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րը 15-ն են: Վրաս­տա­նի բնակ­չու­թյան քա­նա­կը բա­ժա­նե­լով 15-ի, կս­տա­նանք 250437,6, այ­սինքն` Վրաս­տա­նի յու­րա­քան­չյուր 250437 բնակ­չից մեկն է մա­հա­ցել COVID-19-ի պատ­ճա­ռով, ին­չը նշա­նա­կում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շը մոտ 37 ան­գամ բարձր է Վրաս­տա­նում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շից:
Դեռ 2020 թ. մար­տի 1-ի դրու­թյամբ Ադր­բե­ջա­նի բնակ­չու­թյու­նը կազ­մել է 10079300 մարդ: Հի­շյալ հա­մալ­սա­րա­նի նույն կայ­քում հու­նի­սի 29-ի ժա­մը 16:33-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Ադր­բե­ջա­նում COVID-19-ի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րը 198-ն են: Ադր­բե­ջա­նի բնակ­չու­թյան քա­նա­կը բա­ժա­նե­լով 198-ի, կս­տա­նանք 50905,556, այ­սինքն` Ադր­բե­ջա­նի յու­րա­քան­չյուր 50905 բնակ­չից մեկն է մա­հա­ցել COVID-19-ի պատ­ճա­ռով, ին­չը նշա­նա­կում է, որ ՀՀ-ում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շը շուրջ 7,5 ան­գամ բարձր է Ադր­բե­ջա­նում COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան ցու­ցա­նի­շից:


Ա­հա այս­պի­սի թվեր ու փաս­տեր, ո­րոնք վկա­յում են ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան տա­րած­ման ու COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցու­թյան չա­փա­զանց բարձր ցու­ցա­նիշ­նե­րի մա­սին, վա­րա­կի տա­րած­ման ու մա­հա­ցու­թյան դեմ պայ­քա­րի գոր­ծում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի, նա­խա­րա­րու­թյան, վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան ակն­հայտ ձա­խող­ման մա­սին, ո­րի ա­հա­վոր հետևանք­նե­րը ՀՀ բնակ­չու­թյունն ամ­բողջ ծա­վա­լով դեռ նոր է զգա­լու:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 14383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ