Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ձեր անելիքը ուրիշի վրա մի բարդեք. Վարդգես Օվյան

Ձեր անելիքը ուրիշի վրա մի բարդեք. Վարդգես Օվյան
08.02.2023 | 07:25

«Աստված պատժելու է», «Աստծո դատաստանից չեք խուսափելու» և նման հայտարարություններ անողներից ալերգիա ունեմ։
Նախ` ի՞նչ գիտեք, որ Աստված պատժելու է, ո՞վ է դա ասել ձեզ։ Աստծո քարտուղա՞րն եք, թե՞ խորհրդատուն։


Երկրորդ` ասենք թե Աստված պատժեց կամ չպատժեց, ձեզ ի՞նչ։ Եթե ձեզ ստորացնողին, ձեզ թալանողին, ձեզ հոշոտողին ինքներդ չեք կարողանում պատժել, վրեժ լուծել, ուրեմն աննամուս գոյացություն եք, փալաս եք։


Այնպես որ, եթե մարդկայինի ու արժանապատվության նշույլ կա մեջներդ, ինքներդ պատժեք կամ ինքներդ վրեժ լուծեք ձեր հակառակորդից, ձեր թշնամուց։ Ձեր անելիքը ուրիշի, այդ թվում` Աստծո վրա մի բարդեք։

Դիտվել է՝ 17316

Մեկնաբանություններ