Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը

Սերգեյ Լավրովը և Արա Այվազյանը քննարկել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը
28.11.2020 | 23:11

Նոյեմբերի 28-ին հեռախոսել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳ նախարար Արա Այվազյանը: «Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ՀՀ ԱԳ նախարարի՝ դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցը Մոսկվա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ