Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ի՞նչ ի­մա­նամ, թե էդ մար­դու խել­քին ինչ է փչել»

«Ի՞նչ ի­մա­նամ, թե էդ մար­դու խել­քին ինչ է փչել»
01.12.2020 | 01:13

Երբ գլ­խա­վոր դա­վա­ճա­նին ար­դա­րաց­նե­լու հա­մար այ­սօր աջ ու ձախ այլ դա­վա­ճան­ներ են փնտ­րում, չգի­տես՝ լա՞ս, թե՞ խն­դաս։ Ար­ցա­խյան բո­լոր պա­տե­րազմ­նե­րի բո­վով ան­ցած ար­ցախ­ցի գե­նե­րալ­նե­րին հե­րիք չէ 2,5 տա­րի վար­կա­բե­կե­ցին, հի­մա էլ ո­մանց «դու­խը» հե­րի­քում է ա­սե­լու, որ նրանք են ի­րենց բնօր­րա­նը հանձ­նել։ Նա­խօ­րեին նման հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ ա­զա­տա­մար­տիկ Ժո­րա Սա­փե­յա­նը, և ծնուն­դով հադ­րութ­ցի, «Ար­ցա­խի հե­րոս» Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նին մե­ղադ­րեց Հադ­րու­թը հանձ­նե­լու մեջ։

«Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նի նման­նե­րը գա­լիս էին Հադ­րութ, ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծում։ Նա ե­կել, զին­վոր­նե­րին ա­սել է, որ Հադ­րու­թը ծախ­ված է, ե­կեք մյուս գյու­ղե­րը պաշտ­պա­նենք»,- հայ­տա­րա­րել է Սա­փե­յա­նը։


Հադ­րութ­ցի ԱՐ­ԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱ­ՆԻՆ խնդ­րե­ցինք մեկ­նա­բա­նել այս հայ­տա­րա­րու­թյու­նը։ «Այդ մար­դուն չեմ ճա­նա­չում, երբևէ հե­տը չեմ շփ­վել, չգի­տեմ, թե ինչ ստո­րա­բա­ժա­նու­մում է ե­ղել։ Ես ընդ­հան­րա­պես ա­ռիթ չեմ էլ ու­նե­ցել շար­քա­յին կազ­մի հետ շփ­վե­լու, ո­րով­հետև չեմ տե­ղա­վոր­վում որևէ ուղ­ղա­հա­յա­ցում, եր­բեք էլ դրա նպա­տա­կը չեմ ու­նե­ցել։ Ան­գամ դրան ար­ձա­գան­քե­լու ցան­կու­թյուն էլ չու­նեմ»,- ա­սաց Ա­ղա­բե­կյա­նը՝ տե­ղե­կաց­նե­լով, որ միայն նման բան ա­սող մար­դուն ճա­նա­չե­լու հա­մար դա­տա­խա­զու­թյուն է դի­մել։


«ՈՒ­զում եմ տեսնել՝ ով է այդ մար­դը, ո­րի խել­քին նման բան է փչել։ Դի­մել եմ դա­տա­խա­զու­թյա­նը, թող պար­զեն, թե ով է»,- շեշ­տեց Ար­ցա­խի հե­րո­սը։ Մեր դի­տարկ­մա­նը, թե սուտ մատ­նու­թյան հա­մար ու­զու՞մ եք պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չել, ի պա­տաս­խան Ար­թուր Ա­ղա­բե­կյանն ա­սաց. «Էդ ցան­կու­թյունն էլ չու­նեմ, միայն ու­զում եմ ի­մա­նալ՝ էդ մարդն ինչ-որ հի­վան­դու­թյու՞ն ու­նի... Էն ցա­վը, որ հի­մա ապ­րում ենք բո­լորս... Ի՞նչ ի­մա­նամ, թե էդ մար­դու խել­քին ինչ է փչել»։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ