Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ա­մեն վայրկ­յան դր­ված է մի ամ­բողջ հայ­րե­նի­քի, հայ ժո­ղովր­դի պատ­մու­թ­յան հար­ցը»

«Ա­մեն վայրկ­յան դր­ված է մի ամ­բողջ հայ­րե­նի­քի, հայ ժո­ղովր­դի պատ­մու­թ­յան հար­ցը»
01.12.2020 | 01:33

«Դի­մում եմ գի­տա­կից‚ տրա­մա­բա­նող‚ մտա­ծող մարդ­կանց‚ ու­սու­ցիչ­նե­րին‚ դա­սա­խոս­նե­րին‚ գի­տա­կան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին‚ յու­րա­քան­չյու­րին՝ ու՞մ եք կր­թում‚ ի՞նչ եք ա­նում։
Ի՞նչ ի­մաստ ու­նի այդ ա­մե­նը‚ ե­թե այ­սօր մենք եր­կիր‚ պե­տու­թյուն ենք կորց­նում։ Մենք հա­զա­րա­վոր տղա­նե­րի ենք կորց­րել ու շա­րու­նա­կե­լու ենք կորց­նել‚ ե­թե մար­դիկ ոտ­քի չկանգ­նեն ու չփոր­ձեն պայ­քա­րել։ ՈՒ­մի՞ց են վա­խե­նում։ Վա­խե­նում են աշ­խա­տանք‚ փող կորց­նե­լու՞ց։ Բա չե՞ն վա­խե­նում‚ որ ի­րենց ե­րե­խա­նե­րը‚ ըն­տա­նիքն ու ա­մեն ինչ վտան­գի տակ է ա­մեն վայր­կյան։

Մտա­ծող մար­դիկ այ­սօր տագ­նա­պի մեջ են‚ ան­գի­տա­կից զանգ­վածն է‚ որ այ­սօր չի տագ­նա­պում՝ ա­սե­լով՝ կռիվն ա­վարտ­վել է ու վերջ։ Չի հաս­կա­նում՝ ինչ է կա­տար­վում։ Կոչ եմ ա­նում գի­տա­կից հան­րու­թյա­նը` չլ­ռել։ Ինչ­պես պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­մեն վայր­կյա­նը զին­վո­րի կյանք է վտան­գել‚ այ­սօր ա­մեն վայր­կյան դր­ված է մի ամ­բողջ հայ­րե­նի­քի‚ հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան հար­ցը։ Ես ոչ թե ծայ­րա­հե­ղաց­նում եմ ի­րա­վի­ճա­կը‚ այլ ա­սում եմ՝ ազ­նիվ‚ սր­տա­ցավ լի­նե­լով իմ երկ­րի‚ իմ ազ­գի‚ իմ պա­պե­րի փո­խան­ցա­ծի նկատ­մամբ»‚- մեզ հետ զրույ­ցում ա­սաց «Ո՛չ՝ վար­կա­յին թա­լա­նին» նա­խա­ձեռ­նու­թյան ղե­կա­վար ՄԱՆՈՒԵԼ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԸ։


Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

Հ. Գ. Մա­նուել Մա­նու­կյա­նի հետ հար­ցազ­րույ­ցը ամ­բող­ջու­թյամբ կա­րող եք կար­դալ «Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րում։

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ