Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հակամարտությանը տևական ու կայուն լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո

Հակամարտությանը տևական ու կայուն լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո
01.12.2020 | 14:16

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ։

Ըստ դեսպանության հաղորդագրության, Լին Թրեյսին կարևորել է մասնակիցների բաց ու շիտակ գնահատականներն իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո:

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ