Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանի խոհեմ հանդարտության ձայնը դեռ կլսենք

Իրանի խոհեմ հանդարտության ձայնը դեռ կլսենք
31.01.2023 | 07:22

Իր վրա հարձակումների շարքին Իրանն արձագանքեց խոհեմ հանդարտությամբ։ Ուզում եք դա անվանեք խոհեմ սպասում՝ որակ, որը տիպական է այդ երկրի համար՝ երբեք տաք գլխով ոչինչ չձեռնարկել։ Իսկ այդ ընթացքում իր եզրակացությունների մեջ աշխարհն ավելի քան փութկոտ էր ու... փութաջան գործողությունների մղող։


Սեփական հաշվարկներն ունեցող արաբական աշխարհը շտապեց մատնացույց անել Իսրայելին, Իսրայելը, առանց ավելորդ կոնկրետացման, փութաց հայտարարել, որ իր դեմ ուղղված յուրաքանչյուր գրոհ, հակաահաբեկչական ակտ օպերատիվ արձագանքի կարժանանա, ինչը քիչ տարընթերցումների տեղիք չտվեց, ԱՄՆ-ը շտապեց կասկածները հեռացնել իրենից՝ չասենք էլ սլաքներն ում կողմ ուղղելով, թեպետ բոլորս էլ գիտենք, որ դա Իսրայելն է։


Խաղից դուրս պիտի համարենք և Թուրքիային, որովհետև գոնե այս պահին, երբ այդ երկիրը նախագահական ընտրությունների շեմին է ու աշխարհաքաղաքական այլ խաղերի մեջ, նման խելահեղության չի կարող գնալ՝ տրամաբանություն չկա, իսկ թուրքերը իրապես գիտեն իրենց շահերին համահունչ գործել։
Ադրբեջանը... Ադրբեջանին եկեք խաղից դուրս համարենք, թեպետ նրա տարածքը բնավ վատ հենակետ չէ նման գրոհներ եթե ոչ ձեռնարկելու, գոնե կազմակերպման հնարավորություն ընձեռելու համար (ընթերցողին՝ հնարավոր ընդդիմանալու փորձերի մեջ աշխատեք շատ չշտապել, քանզի էս գործը հանգիստ է սիրում)։


Մնաց ո՞վ։ Մնաց Ուկրաինան, որն այս պահին ամենաշատն է շահագրգռված Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելով։ Հա, մեկ էլ (հայտնի ֆիլմի հանգույն) Ավստրիան, որը տվյալ դեպքում նույնականանում է Մեծ Բրիտանիայի հետ։ Սակայն սա առանձին խոսակցության թեմա է, շատ չծավալվենք։
Դառնանք խոսքի սկզբին՝ եղածին Իրանի խոհեմ հանդարտությամբ արձագանքելուն։ Արդեն իսկ մեջտեղ է եկել մի կազմակերպություն, որի այս ծավալի ահաբեկչական ակտ ձեռնարկելուն հավատալը խելքին այնքան էլ մոտ չէ, թեպետ նման կազմակերպությունները թիկունքում ունենում են պետություն կամ պետություններ։


Հարկավ ամեն ինչ կպարզվի։ Պաշտոնական Թեհրանը դրա համար բավարար ուժեր էլ ունի, միջոցներ էլ, կատարողներ էլ։ Արդյունքն ինչ է լինելո՞ւ։ Լինելու է այն, որ անողը ցցի է հանվելու, որովհետև Իրանը չի կարող չիրականացնել եղածին սարսափազդու ուժգնությամբ հարվածելու իր պարտավորությունը։


Գիտե՞ք ինչու։ Որովհետև երկիր է, ու գոնե այս պահին մեզ համար խոշոր բարեբախտություն է մեզ համար գոնե գլխավոր հարցի շահութականությամբ։ Խոսքն Իրանի համար Հայաստանի սահմանների կարմիր գիծ լինելու մասին է։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 24915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ