Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեր անվտանգությունը մեր հզոր միասնականության մեջ է

Մեր անվտանգությունը մեր հզոր միասնականության մեջ է
02.02.2023 | 07:27

Հարևան Իրանում կատարվածը հերթական փորձն է, որով թերևս ուզում են Իրանին որոշակիորեն ներքաշել առճակատման մեջ։ Նույն այն գործելաոճով, որով ուզում են այս տարածաշրջանում բախման մեջ ներգրավել նաև ՌԴ-ին։ Երկու պետություններն էլ չեն տրվում սադրանքների և շարժվում են տարածաշրջանային կայունությունը ապահովելու ճանապարհով։


Ինչ դիրքորոշում ունի Հայաստանի թուրքակենտրոն իշխանությունը, կարծում եմ այլևս անթաքույց է` բոլոր հնարավոր միջոցներով նպաստել, որպեսզի Հայաստանի տարածքը վերածվի Արևմուտք-ՌԴ-Իրան բախման կիզակետի՝ հօգուտ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և պանթուրքական դարավոր պլանի։


Մենք՝ ազգային միավորներս, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խափանենք այս պանթյուրքիստների ծրագիրը։ Ճանապարհը մեկն է՝ գիշեր ու զօր աշխատել ժողովրդին արթնացնելու, միասնական դարձնելու ուղղությամբ։
Մեր անվտանգությունը մեր հզոր միասնականության մեջ է։


Գևորգ Գևորգյան

Դիտվել է՝ 13079

Մեկնաբանություններ