ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ասում են

Ասում են
26.04.2022 | 07:43

Ադրբեջանի նման հնարովի պետության ոչ բարով, մեղմ ասած, էքսցենտրիկ ու արկածախնդիր նախագահ Զելենսկին պատվիրել է ՌԴ հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։


Ստացվում է, որ այս երբեմն կամ պարբերաբար ուղեղը մթագնող հնարովի պետության նախագահը տեռորի՞ստ է՝ ահաբեկի՞չ, և ՈՒկրաինան ղեկավարում է տեռորի՞ստը:
Փաստորեն, ողջ Արևմուտքը՝ ԱՄն-ի հանձնարարությամբ, կեղծ մարդասիրական ու վեհ նպատակների քողի տակ, իրականում հովանավորում, օժանդակում, օգնում և զինում է ահաբեկիչների՞:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 34844

Մեկնաբանություններ