Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան ԱՄՆ-ում նոր դեսպան է նշանակել

Թուրքիան ԱՄՆ-ում նոր դեսպան է նշանակել
24.02.2021 | 22:12

Թուրքիան ԱՄՆ-ում նոր դեսպան է նշանակել։ Թուրքական կառավարության պաշտոնաթերթի համաձայն` Վաշինգտոնում Դեսպան է նշանակվել 2017-ից Ճապոնիայում դեսպան Մուրատ Մերջանը։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` նորանշանակ դեսպանը դիվանագետ չէ։ Մինչև Ճապոնիայում դեսպան նշանակվելը Մերջանը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էր։ «Մերջանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամներից է»,- տեղեկացնում է Hurriyet-ը։

Դիտվել է՝ 144996

Մեկնաբանություններ