Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կան մե­ղա­վոր­ներ և ի­րենց մեղ­քը ար­դա­րու­թ­յուն հա­մա­րող­ներ

Կան մե­ղա­վոր­ներ և ի­րենց մեղ­քը ար­դա­րու­թ­յուն հա­մա­րող­ներ
23.04.2022 | 09:34

Մարդ­կու­թյու­նը իր ձմեռն է ապ­րում, ո­մանք գար­նան, ո­մանք՝ սառ­ցի դա­րաշր­ջա­նի ակն­կա­լի­քով:
Մարդ­կու­թյան պատ­մու­թյան չորս շր­ջա­փու­լե­րը, տար­վա չորս ե­ղա­նակ­նե­րի և մար­դու կյան­քի չորս փու­լե­րը՝ ման­կու­թյան, պա­տա­նե­կու­թյան, ե­րի­տա­սար­դու­թյան և ծե­րու­թյան նման, հա­ջոր­դե­ցին ի­րար:


Սառ­նա­մա­նիք­նե­րը գլ­խա­վո­րա­բար սպառ­նում են ա­ռա­քի­նու­թյուն­նե­րից մեր­կա­ցած մարդ­կա­յին հո­գուն, իսկ ծե­րու­թյու­նը, կար­ծես, ի­մաս­տու­թյամբ ա­ռանձ­նա­պես չի հատ­կանշ­վում։ Մարդ­կա­յին վեհ ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի մա­սին պատ­մող մի գե­ղար­վես­տա­կան ֆիլ­մում մի խումբ մար­դիկ, ա­ռանձ­նա­նա­լով քա­ղա­քակր­թու­թյու­նից, մտա­ցա­ծին հրեշ­նե­րի կեր­պար­նե­րի մի­ջո­ցով, ո­րոնց կո­չում են «նրանք, ում ա­նու­նը մենք չենք ար­տա­բե­րում», ի­րենց զա­վակ­նե­րին փոր­ձում են հե­ռու պա­հել աշ­խար­հի ա­րատ­նե­րից ու սպառ­նա­լիք­նե­րից: Մե­րօ­րյա ար­դեն ոչ մտա­ցա­ծին, այլ ա­ռա­վել, քան ի­րա­կան հրեշ­նե­րի ա­նու­նը մենք ևս չենք ար­տա­բե­րի։ Մար­դա­բա­նա­կան նոր, ցան­կա­լի ու փա­փա­գե­լի տի­պը՝ Օ­տա­րի պատ­կե­րով և նմա­նու­թյամբ, ար­դեն պատ­րաստ է, է­վո­լյու­ցիոն տե­սու­թյու­նը՝ հա­վաս­տիո­րեն ա­պա­ցուց­ված. կա­պի­կից հա­զիվ էլ այդ­պի­սի մարդ ա­ռա­ջա­նար: Այդ­պի­սի մար­դու ի­րա­վունք­ներն են նա­խան­ձախ­նդ­րո­րեն պաշտ­պան­վում:

Այ­սինքն, մար­դու ի­րա­վունք­նե­րը՝ տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ և հի­մա, ա­նու­նով նույն, այ­նինչ բո­վան­դա­կու­թյամբ բո­լո­րո­վին տար­բեր բա­ներ են: Դեգ­րա­դա­ցիան և է­վո­լյու­ցիան, հե­տըն­թացն ու ա­ռա­ջըն­թա­ցը շփո­թող այ­սօր­վա մար­դը ար­դեն չի մտա­ծում վե­րա­դար­ձի մա­սին, ո­րով­հետև վե­րա­դարձ և հե­տըն­թաց բա­ռե­րը նույն ի­մաստն ու­նեն ճիշտ ու­ղուց շեղ­ված, իր էու­թյու­նը ու­րա­ցած մար­դու հա­մար: Լույ­սը աշ­խարհ ե­կավ, սա­կայն կան լույ­սից խու­սա­փող­ներ և լույ­սին խա­վար ա­սող­ներ, կան չա­րա­գործ­ներ և չա­րին բա­րի կո­չող­ներ, կան մե­ղա­վոր­ներ և ի­րենց մեղ­քը ար­դա­րու­թյուն հա­մա­րող­ներ։ Մարդ­կու­թյու­նը հո­գե­վարք է ապ­րում, բայց նա չի մեռ­նում բնա­կան մա­հով. կյան­քը չէ, որ լքում է նրան, այլ նա է ինք­նա­կամ լքում կյան­քը: Ա­նա­պա­կան դառ­նա­լու եր­կու ե­ղա­նակ­նե­րի՝ սր­բու­թյան և կոն­սեր­վանտ­նե­րի միջև մարդ­կու­թյու­նը վա­ղուց ա­րել է իր ընտ­րու­թյու­նը: Ա­մեն մարդ աշ­խարհ է գա­լիս որ­պես մա­նուկ, մե­ծե­րի ստեղ­ծած մի­ջա­վայ­րում, պայ­ման­նե­րում, որ ին­քը չի ընտ­րում, բայց ո­րոնք թե­լադ­րում ու կազ­մա­վո­րում են ո­րո­շա­կի գա­ղա­փար­ներ ու մտա­ծե­լա­կերպ, ո­րոնք որ­դեգր­վում են մաք­սի­մա­լիս­տա­կան տա­րի­քում և մնում ամ­բողջ կյան­քում, այդ գա­ղա­փար­նե­րը ե­րի­տա­սարդ­նե­րը ներծ­ծում են սպուն­գի պես, շատ քչե­րը և շատ հազ­վա­դեպ են քն­նում դրանց ի­րա­կան աղ­բյու­րի բնույ­թը: Ա­մեն նա­խորդ սե­րունդ հա­ջոր­դին է փո­խան­ցում իր փոր­ձա­ռու­թյու­նը՝ Աստ­ծուն դա­վա­նե­լու կամ ու­րա­նա­լու:

Մարդ­կա­յին ու­ղեղ­նե­րի մա­նի­պու­լյա­ցիա­յի մեր ժա­մա­նակ­նե­րում խո­չըն­դոտ­վում է Ճշ­մա­րիտ Աստ­ծո ճա­նա­չումն ան­գամ, և կա­րիք էլ չի լի­նում ու­րա­նա­լու այն, ինչ, ըստ էու­թյան, չես էլ դա­վա­նում: Աստ­ված ևս ընտ­րում կամ մեր­ժում է մար­դուն, և ո՞վ կա­րող է հան­դի­մա­նել Նրան Իր ի­րա­վուն­քը ի­րաց­նե­լու հա­մար: Ժա­մա­նակ­նե­րի մո­տա­լուտ վախ­ճա­նի շե­մին մարդ­կու­թյու­նը ա­վե­լի շատ ան­պա­տաս­խան հար­ցեր ու­նի, քան իր ծագ­ման և աշ­խար­հի հետ հան­դիպ­ման սկզ­բում: Աշ­խար­հի այ­սօր­վա ար­ժե­հա­մա­կար­գը որ­պես կյան­քի կա­նոն ըն­դու­նո­ղը շփո­թում է փր­փուրն ու մար­գա­րի­տը, ամպն ու սա­րը, ար­ժե­քա­վորն ու ան­ցո­ղի­կը:


Մար­դու կյան­քը բա­վա­կա­նին կարճ է, որ­պես­զի նա կա­րո­ղա­նա հաս­կա­նալ ու ճա­նա­չել հա­վի­տե­նա­կան ար­ժեք­նե­րը կամ իր հա­մար ի­մաս­տա­վո­րել նա­խորդ­նե­րի փոր­ձը, բայց այն բա­վա­կա­նին կարճ է նաև չի­մաս­տա­վոր­վե­լու և չարժևոր­վե­լու հա­մար:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 15135

Մեկնաբանություններ