Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վիվալդիի և Պիացոլլայի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Ֆյոդոր Ռուդինի կատարմամբ

Վիվալդիի և Պիացոլլայի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Ֆյոդոր Ռուդինի կատարմամբ
19.02.2021 | 12:09

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 27-ին՝ ժամը 19.30‚ երաժշտասերներին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը։

Երեկոյի ընթացքում կհնչեն ամենասիրված և սպասված ստեղծագործություններից՝ Պիացոլլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» և Վիվալդիի «Տարվա եղանակները»:



Դիտվել է՝ 11818

Մեկնաբանություններ