-
21.06.2012|
13:01
Այսօր «Չենք լռելու»-ն հանրությանն է ներկայացրել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմը` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
-
20.06.2012|
21:51
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, արդեն կան ձերբակալվածներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա:
-
20.06.2012|
13:48
Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում տեղի ունեցավ ,պատմական նիստե, որի ընթացքում ,յոթ տարբեր քաղաքական կուսակցություններ ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանե հարցը, նշում է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի գործադիր տնօրեն դոկտոր Իսրայել Չարնին: Նա զգուշորեն կանխատեսում արեց, որ Քնեսեթն ավարտին կհասցնի իր բոլոր օրենսդրական գործընթացները, որոնց արդյունքում կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
-
19.06.2012|
18:15
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
-
19.06.2012|
01:43
«Իրատես de facto»-ն հունիսի 15-ի (թիվ 43) «Նոր գաղութ «ցմահների» համար» լուրում հանրությանը տեղեկացնում էր, որ Արմավիրի մարզում կառուցվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը ցմահ դատապարտյալների համար:
-
18.06.2012|
15:05
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
-
15.06.2012|
19:55
Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքն և նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը:
-
15.06.2012|
07:59
Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ճապոնական «Սոկա Գակայ» շարժման փոխնախագահ Կենյի Յոշիգոյին և ներկայացուցիչ Էյչի Օուչիին, որոնք Հայաստան են ժամանել շարժման երկարամյա նախագահ Դայսակու Իկեդայի լուսանկարների ցուցահանդեսի բացման կապակցությամբ:
-
14.06.2012|
09:57
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Կոտայքի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքում՝ նախկին Լեռնաշինարարական գործարանի մոտակայքում, փլուզվել է կիսաքանդ շինություն, կա զոհ:
-
14.06.2012|
08:47
«Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամի և ՍիվիլՆեթ լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք "փողերի լվացման և հարկերից խուսափելու" մասով հարուցված հիմնազուրկ քրեական գործից բխող հարցերին...