Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Կնվազեն սոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

    Կնվազեն սոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
  • Լուսինե Զաքարյանի բնակարանը և «կորած» ժառանգորդները

    Լուսինե Զաքարյանի բնակարանը և «կորած» ժառանգորդները

    Վերջին շրջանում քննարկվում է մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի` Երևանի կենտրոնում գտնվող բնակարանը տուն-թանգարանի վերածելու հարցը (բնակարանը, ի դեպ, պարբերաբար ողողվում է ջրով ու մատնված է անուշադրության):
    Լուրեր են շրջանառվում, որ մուծված չեն նաև անվանի երգչուհու տան կոմունալ վարձավճարները, մշակույթի նախարարությունից էլ խորհուրդ են տվել վարձավճարների հարցով դիմել քաղաքապետարան:
  • Պատասխանը չի ուշանա

    Պատասխանը չի ուշանա

    Ի պատասխան «Իրատես de facto» թերթի 2012 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 74 (405)-ում հրապարակված «Մնամ նամակիդ սպասող, պարոն Աշոտյան» հոդվածի` անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գիտությունը ֆինանսավորվում Է «Ընթացիկ տարվա պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով և տասը և ավելի Էջերից բաղկացած ծրագրերի մասով։
  • Հատվող զուգահեռներ

    Հատվող զուգահեռներ

    Դեռևս 8-րդ դասարանից գիտենք, որ զուգահեռները չեն հատվում, և կա մի ամրագրված սահմանում։ Բայց լսելով քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կարծիքը Հանրային ռադիոյի և հեռուստատեսության մասին, համոզվում ես, որ հին հույները, այդ թվում` մաթեմատիկոս Էվկլիդեսը, ղալաթ են արել։ ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Հակոբյանը և ուրիշներ, խնդրո առարկայի շուրջ իրենց մտածումները ժողովեցին հեռվից ու հեռուն գնացին։
  • Մինչև ե՞րբ բարգավաճեն լֆիկները

    Մինչև ե՞րբ բարգավաճեն լֆիկները

    Պաղեստինի ժողովուրդը փառավոր հաղթանակ տարավ: 60-ամյա ծանր ու դժվարին պայքարն ավարտվեց ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակով: Խոսքերով դժվար է նկարագրել բոլոր զոհողությունները` երեխաների ապրած վախն ու թափած արցունքները, սևազգեստ մայրերի չամոքվող վիշտն ու հույզերը:
  • Զգայացունց փառատոն Բաքվում

    Զգայացունց փառատոն Բաքվում

    Լուրեր են շրջանառվում, որ տարեվերջին կամ 2013-ի հունվարին հայկական ֆիլմերի փառատոն է անցկացվելու Ադրբեջանում: Կազմակերպիչը քաղաքագետ և վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն է: Կասկածելի ծագմամբ մի ֆիլմ արդեն ընտրվել է, որի ռեժիսորը ազգությամբ քուրդ է։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետխորհրդային Հայաստանի հյուսիսում, հերոսները խոսում են քրդերեն, հայերեն և ռուսերեն: Հայկական ֆիլմերի ընտրության հարցում կազմակերպիչներին կօգնի նաև Գեորգի Վանյանը:
  • Հեշտ տարբերակ

    Հեշտ տարբերակ

    -Դու ո՞ւր ես գնում` սունկ հավաքելու:
    -Կողքիս հարևանի պատշգամբ:
  • Ճապոնիայի համապետական ընտրություններում կհաղթի ընդդիմությունը

    Ճապոնիայի համապետական ընտրություններում կհաղթի ընդդիմությունը

    Ճապոնիայի ընդդիմադիր լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դեկտեմբերի 16-ին կայանալիք խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում կստանա տեղերի կեսից ավելին։ Այդ մասին խոսում են կատարված հարցումների արդյունքները, որոնք հրապարակել են երկրի լրատվամիջոցները։
  • Ֆիլիպիններում մոլեգնում է տարերային աղետը

    Ֆիլիպիններում մոլեգնում է տարերային աղետը

    Ֆիլիպինների հարավային շրջաններում մոլեգնող «Բոֆա» կոչվող թայֆունի հետևանքով 325 մարդ է մահացել։ Նրանց մեծ մասը կա՜մ խեղդվել է, կա՜մ մնացել տապալվող ծառերի տակ։ Փրկարարները զգուշանում են, որ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել։ Տարերքից ամայացած շրջաններում անհետ կորածների թիվը հասնում է հարյուրների։
  • 5 զոհ՝ Կահիրեի բախումներում

    5 զոհ՝ Կահիրեի բախումներում

    Նախագահական պահակախումբն ամբողջությամբ իր վրա կվերցնի Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի նստավայրի պահպանությունը։ Ինչպես այսօր հաղորդում են տեղի լրատվամիջոցները, առաջիկայում պահակախմբի անդամները կփոխարինեն ներքին գործերի նախարարության ուժերին, որոնք այդպես էլ չկարողացան վերականգնել կարգուկանոնը նախագահական նստավայրի մոտ։