ՈՒղիղ 42 տարի առաջ այս օրը Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը Իսրայելի վարչապետ Մենահեմ Բեգինի հետ Քեմփ Դևիդում ստորագրեց խաղաղության պայմանագիր․ Եգիպտոսն ու Իսրայելը միմյանց ճանաչեցին, Իսրայելը վերադարձրեց Եգիպտոսին Սինայի թերակղզին, Եգիպտոսը դարձավ առաջին երկիրն արաբական աշխարհում, որը հաշտվեց Իսրայելի հետ, ինչի համար հեռացվեց Արաբական պետությունների լիգայից։ Բանակցությունները դժվար էին ընթանում, գործը հասել էր նրան, որ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը փակել էր Սադաթին ու Բեգինին սենյակում և ասել, որ նրանք դուրս չեն գա այնտեղից, մինչև չպայմանավորվեն։