Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԻՆ. Ունենք հետցնցումային ակտիվություն, որը մարում է

ԱԻՆ. Ունենք հետցնցումային ակտիվություն, որը մարում է
13.02.2021 | 20:18

Այսօրվա երկրաշարժին հաջորդում են հետցնցումներ, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է 46 հետցնցում», - ժամը 17։30-ի սահմաններում հաղորդեց ԱԻՆ-ը՝ բնակչությանը հորդորելով դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։
Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։

Դիտվել է՝ 9472

Մեկնաբանություններ