Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ժան ԻՎ Լե Դրիանը՝ Էրդողանի մասին

Ժան ԻՎ Լե Դրիանը՝ Էրդողանի մասին
25.10.2020 | 20:55

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և «զրպարտիչ քարոզչությունն» իր երկրի հասցեին: Նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է Փարիզի՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի ծրագրերը և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցումը:

Նախօրեին նա ասել է, որ Մակրոնը «կորցրել է իր մտքի նկատմամբ վերահսկողությունը» և «հոգեկան վիճակի բուժման» կարիք ունի: Այս խոսքերից հետո Ֆրանսիան հետ է կանչել խորհրդակցությունների համար իր դեսպանին Անկարայից:
«Քոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայության ֆոնին, վերջին օրերին ավելացվել է Ֆրանսիայի դեմ ատելությունն ու զրպարտիչ քարոզչությունը, որը ցույց էր տալիս մեր և մեր մեջ ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակով», - ասված է նախարարի հաղորդագրությունում:


Չարագործը հոկտեմբերի 16-ի երեկոյան Փարիզի մերձակայքում գտնվող Քոնֆլան-Սենտ-Օնորինի ուսումնական հաստատության մոտակայքում գլխատել է պատմության ուսուցչին: Ոստիկանությունը գնդակահարել է հարձակվողին:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ