Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Այս տարի Չինաստանը պաշտոնապես կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը

    Այս տարի Չինաստանը պաշտոնապես կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը

    14.10.2014| 00:03
    Օրերս աշխարհի լրատվամիջոցները տարածեցին մի նորություն, որը որոշ փորձագետներ համարեցին «արդի խոշորագույն տնտեսական իրադարձություն»։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով, ընթացիկ՝ 2014 թվականին իր համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) ՉԺՀ-ն կգերազանցի ԱՄՆ-ին։
  • Չինաստանն իջեցնում է շեմը և վերացնում  խոչընդոտները փոքր ձեռնարկությունների համար

    Չինաստանն իջեցնում է շեմը և վերացնում խոչընդոտները փոքր ձեռնարկությունների համար

    07.10.2014| 00:23
    Վերջերս իմ չինացի բարեկամները, որոնք մի ոչ մեծ, բայց շատ սիրված ռեստորանի տեր են, ուրախության լավ առիթ ունեցան. նրանց ընտանեկան ձեռնարկությունը, ուր կարելի է չինական հյուսիսային խոհանոցի ընտիր խորտիկներ վայելել (իմ կարծիքով՝ այն շահեկանորեն տարբերվում է հարավային և շանհայյան խոհանոցներից), 2014 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թ. վերջը հարկային արտոնություններ է ստացել։
  • Թուրքիան և Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել

    Թուրքիան և Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել

    29.09.2014| 15:03
    Տարածաշրջանում համատեղ նախագծեր իրականացնելով՝ Թուրքիան ու Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նա օրինակ է բերել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը և Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը:
  • Քննարկվեց աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը

    Քննարկվեց աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը

    26.09.2014| 13:27
    ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կարևորում է հանրային առողջապահության ծրագրերի իրականացումը: Այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի Հանրապետությունում աղի ֆտորացման ծրագրի իրականացման թեմայով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր, ամերիկահայ ատամնաբույժ Ջեկ Սարոյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ քննարկման ընթացքում:
  • Չինացիներն իրենց համար  հայտնաբերում են աշխարհը,  աշխարհն էլ նրանց է հայտնաբերում

    Չինացիներն իրենց համար հայտնաբերում են աշխարհը, աշխարհն էլ նրանց է հայտնաբերում

    26.09.2014| 00:32
    Վերջին ժամանակներս Շանհայում, ասենք, նաև ամբողջ Չինաստանում, գովազդային ու զբոսաշրջային գործակալություններն սկսել են զանգվածաբար առաջարկել այցելել «Անտարկտիդայի անծայրածիր ձյունաճերմակ հեռաստանները» և, ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, այդ տարաշխարհիկ, կարելի է ասել, էքստրեմալ ուղևորությունները մեծ ժողովրդականություն են վայելում երկրում. «տարեցտարի ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ են որոշում կրկնել Հարավային բևեռի նշանավոր հետազոտողների ճանապարհորդությունը»։
  • Նոր գազատարով Ադրբեջանը մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ

    Նոր գազատարով Ադրբեջանը մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ

    22.09.2014| 12:40
    Բաքվում շաբաթ օրն Ադրբեջանի և Բուլղարիայի նախագահների, Հունաստանի, Վրաստանի, Չեռնոգորիայի վարչապետների մասնակցությամբ կայացել է «Հարավային գազային միջանցք» նախագծի հիմնարկեքի արարողությունը: Ադրբեջանը նախատեսում է այս գազատարով «Շահ Դենիզ» հանքավայրից ադրբեջանական գազը Վրաստանով և Թուրքիայով հասցնել Եվրոպա:
  • Հարցեր ՀՀ վարչապետին

    Հարցեր ՀՀ վարչապետին

    12.09.2014| 00:06
    Տնտեսական աճի հաշվարկման համար օգտագործվում է երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), որը տվյալ երկրի բնակչության որոշակի ժամանակահատվածում ստեղծած ապրանքների և ծառայությունների վերջնական շուկայական արժեքն է: Վերջին տարիներին ՀՀ-ում գրանցվում է տնտեսական աճի կրճատման միտում. նախկին երկնիշ աճը արդեն 2013-ի 1-ին եռամսյակում կազմել էր 7,5 %, իսկ տարեկան կտրվածքով նվազել էր մինչև 3,5 %:
  • Բաքվում կցուցադրվի աշխարհի 200 ընկերությունների պաշտպանական արտադրանքը

    Բաքվում կցուցադրվի աշխարհի 200 ընկերությունների պաշտպանական արտադրանքը

    11.09.2014| 12:20
    Բաքվում այսօր կբացվի ադրբեջանական միջազգային պաշտպանական արդյունաբերության ADEX-2014 ցուցահանդեսը, որում ներկայացված կլինի աշխարհի 34 երկրների 200 ընկերությունների արտադրանքը:
  • Ինչո՞ւ են այդքան հրապուրիչ Հայաստանի ընդերքի պաշարները

    Ինչո՞ւ են այդքան հրապուրիչ Հայաստանի ընդերքի պաշարները

    06.09.2014| 12:02
    Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբ հանքարդյունաբերական ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: 2014 թվականի սեպտեմբերի 7-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունը, Կանադա-Հայաստան գործարարների խորհրդի հետ համատեղ կազմակերպում է ֆորում՝ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում և կանադական հանքարդյունաբերական ընկերությունների դերը» խորագրով:
  • Նաիրիտցիներին կրկին հույս տվին

    Նաիրիտցիներին կրկին հույս տվին

    05.09.2014| 17:05
    «Ռոսնեֆտ» ընկերությունը մինչ օրս առաջարկ չի ներկայացրել «Նաիրիտը» աշխատեցնելու և եղած պարտքերը մարելու վերաբերյալ։ Այս նորությունը սեպտեմբերի 4-ին կառավարության շենքը պաշարած նաիրիտցիներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
a>
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 28.03.2024