Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մասնագետների գնահատմամբ գյուղատնտեսական տարին բավարար է

Մասնագետների գնահատմամբ գյուղատնտեսական տարին  բավարար է
29.05.2012 | 10:06

Մայիսի 29-ի օպերատիվ տվյալներով «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարպես բաժանվում է Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 435 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 35,8 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը 70 մլն խմ) կուտակվածը` 62,1 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը 25 մլն խմ)` 23,9 մլն խմ-ն: Լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները: Հիդրոօդերևութաբանների գնահատմամբ, նշված բոլոր ջրամբարներում ներկայումս եղած ջրի քանակն զգալիորեն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կուտակվածից:
Ըստ ագրոօդերևութաբանների, հանրապետությունում դեռևս ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Հովտային շրջաններում վեգետացիոն ոռոգումների հետ հողագործները թունաքիմիկատների միջոցով պայքարում են բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ: Արարատյան դաշտում, որտեղ ծաղկել են աշնանացան ցորենն ու խաղողը, կատարվում է նաև առվույտի հունձ:
Լեռնային շրջաններում գարնանացան գարին ծլել է, նախալեռնայինում` թփակալել: Նշված շրջաններում դեռևս ծաղկման փուլում են պտղատուները: Շարունակվում է նաև կարտոֆիլի տունկը: Ներկա դրությամբ, չնայած տեղ-տեղ դիտված կարկտին, մասնագետների գնահատմամբ գյուղատնտեսական տարին բավարար է:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ