Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հանրապետության ջերմատնային տնտեսություններում տարեկան աճեցվում է ավելի քան 45 մլն հատ ծաղիկ

Հանրապետության ջերմատնային տնտեսություններում տարեկան աճեցվում է ավելի քան 45 մլն հատ ծաղիկ
13.06.2012 | 01:54

Հանրապետությունում ներկայումս գործող շուրջ 125 հեկտար ջերմատնային տնտեսությունների 40-45 հեկտարը զբաղեցնում են տարբեր տեսակի ծաղիկները (մեխակ, հերբերա, թրաշուշան, քրիզանթեմ) և գունագեղ վարդերի թփերը: Մնացած տարածքներում բանջարանոցային մշակաբույսեր են` վարունգ, պոմիդոր ու պղպեղ: Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց «Ջերմատնային ասոցիացիա» կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը: Նրա խոսքերով, վերոհիշյալ կառույցներում տարեկան աճեցվող (ավելի քան 45 մլն հատ) ծաղիկների հիմնական մասը կամ 95 տոկոսը սպառվում է ներքին շուկայում, իսկ մնացած` ավելի քան 300 հազար հատն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ավելի մեծ է հայկական ծաղկի պահանջարկը:
«Այս տարի կազմակերպության աջակցությամբ վարդի արմատակալներ կտնկվեն Գառնիի տարածաշրջանի Գողթ գյուղի «Ռոզարտ» ԲԲ ընկերության, եվրեչափորոշիչներին համապատասխան պայմաններով գործող, շուրջ 2 հա ջերմատնային նոր տնտեսություններում: Ստացվելիք բերքի մեծ մասը կառաքվի Ռուսաստանի Դաշնություն, մնացածը` այլ երկրներ», -ասաց Պ. Գևորգյանը:
Նրա խոսքերով, շուկաների զարգացման ծրագրի շրջանակներում վերջերս անցկացված «ԱՊՀ-էքսպո» ծաղկի ամենամյա միջազգային ցուցահանդեսում (Մոսկվա), որտեղ ցուցադրվում են աշխարհի մի քանի տասնյակ երկրների տարատեսակ ծաղիկները, հայկական մեխակներն արժանացել են որակի ամենաբարձր գնահատականին: Պ. Գևորգյանի խոսքերով, ցուցահանդեսի միջազգային փորձագետները նշել են, որ հայկական մեխակների բարձր որակը, երկարակեցությունն ու գունային վառ հատկանիշները պայմանավորված են տարեկան 310-330 օր տևողությամբ և բարձր ինտենսիվությամբ արևափայլով, հրաբխային ծագում ունեցող գերազանց հողերով, դրանց մեջ եղած բերքատու տարրերով, ինչպես նաև տվյալ ճյուղում մասնագիտացված փորձառու գյուղատնտեսներով:
«Հայաստանից ներկայացված մեխակների բարձրությունը (գինը պայմանավորող կարևորագույն գործոնը) այնպիսին էր, որ պատշաճ փաթեթավորման դեպքում այդ ծաղիկներն աշխարհի լավագույն շուկաներում կվաճառվեն ամենաբարձր գներով»,- ասաց Պ. Գևորգյանը: Նա միաժամանակ հավելեց, որ ցուցահանդեսում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները, բացի Ռուսաստանի Դաշնությունից և Հյուսիսային Օսիայից, բազմաթիվ պատվերներ են ստացել նաև Գերմանիայից և Հոլանդիայից` որոշակի քանակությամբ ծաղիկների (հիմնականում` մեխակ, հերբերա և քրիզանթեմ) գնման և առաքման ուղղությամբ: Պ. Գևորգյանի խոսքերով, միայն 2010 թվականին Ռուսաստանի Դաշնություն եի արտահանվել 100 հազարից ավելի հայկական տարբեր տեսակի ծաղիկներ:
Ավելացնենք նաև, որ կազմակերպության մշակած և ՀՀ կառավարություն ներկայացրած «Ջերմատների զարգացման ծրագրով» նախատեսվել է առաջիկա երեք տարում վերոհիշյալ տնտեսությունների տարածքը ավելացնել ևս 500 հեկտարով: Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կաճեցվի շուրջ 200-250 մլն ծաղիկ, որոնց զգալի քանակը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա և պահանջարկ ունեցող այլ երկրներ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ