Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խոսրովի արգելոցը մասնագետ տնօրենի կարիք ունի

Խոսրովի արգելոցը մասնագետ  տնօրենի կարիք ունի
18.01.2013 | 13:24

Առաջիկայում կհայտարարվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, որին մտադիր է մասնակցելու տեխնիկական գիտությունների թեկնածու, մասնագիտությամբ էկոլոգ ՎԱՀԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ։ Նշենք, որ նույն պաշտոնի համար նոյեմբերի 23-ին անցկացված մրցույթում վերջինս հանձնաժողովի անդամ էր։
Մեզ հետ զրույցում Վահան Դավթյանը նշեց, որ մրցույթին մասնակցելու մտադրություն ունի, սակայն վերջնական որոշում կընդունի այն հայտարարվելուց հետո։ «Տնօրենի պաշտոնի մրցույթին առաջադրվելու միտքն առաջացավ, երբ նախորդ մրցույթում հանձնաժողովի անդամ էի և ցավով նկատեցի, որ առաջադրված թեկնածուներից և ոչ ոք մասնագետ չէր։ Մինչդեռ ոլորտն այնպիսին է, որ կարիք ունի մասնագետ ղեկավարի»,- նշում է մեր զրուցակիցը։
Վահան Դավթյանը մասնագիտությամբ էկոլոգ է։ 2007-2009 թթ. զբաղեցրել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պիրոգազերի ստացման և սեղմման արտադրամասի հերթափոխի պետի պաշտոնը։ 2009-2012 թթ. «Նաիրիտ» գործարանում աշխատել է որպես բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, 2012-ից մինչ օրս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քիմիայի բաժնի պետն է։ Գիտական հոդվածների, երկու գյուտի հեղինակ է։
Վահան Դավթյանն իր թեկնածությունը պաշտպանելու համար դիմել է բնապահպան-ակտիվիստներին, հասարակական կազմակերպությունների, սակայն վերջիններս մերժել են սատարել՝ պատճառաբանելով նրա կուսակցական պատկանելությունը։ Մեր զրուցակիցը նշում է, որ դեռ ուսանողական տարիներից հասարակական դաշտում աշխատելու մեծ փորձ ունի և Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում առաջադրվելու և հաղթելու դեպքում մտադիր է սերտորեն համագործակցելու հասարակական սեկտորի հետ. «Իհարկե, կան շատ լավ գաղափարներ, ծրագրեր, որ առաջարկում են հասարակական կառույցները, որոնք կարելի է կյանքի կոչել։ Այդ իսկ պատճառով մինչ մրցույթի հայտարարվելը ցանկանում էի սկսել համագործակցությունը նրանց հետ։ Արձագանքը միանշանակ չէր. կային ՀԿ-ներ, որոնք ողջունեցին իմ առաջարկը, կային նաև մերժողներ, ում համար խնդիրը միայն կուսակցական պատկանելությունն էր»։ Վահան Դավթյանը նաև հատուկ նշում է, որ հայրն անասնաբույժ է, և բնության, կենդանիների նկատմամբ սերը նրա մեջ մանկուց է արմատավորված։
Կան մի շարք ծրագրեր, որ տնօրենի պաշտոնը ստանձնելու դեպքում երիտասարդ մասնագետը պատրաստվում է իրականացնելու։ Մասնավորապես, ըստ նրա, պետք է միջոցառումներ իրականացվեն ոչնչացվող տեսականու բազմացման, այլ կենդանատեսակների ավելացման, բազմացման ուղղությամբ և այլն։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ