«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Եվրահայերը նույնպես կարծում են, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն չկա

Եվրահայերը նույնպես կարծում են, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն չկա
02.10.2018 | 00:57

Մեր երկիրը շարունակում է տենդի մեջ մնալ, չնայած «ժողովրդի իշխանությունը» պնդում է, որ ամեն ինչ լավ է, նույնիսկ շատ լավ է: Ի՞նչ լավ բան կա, կեղծ հեղափոխականներ: Պատճառը պարզ է, թե ես ձեզ ինչու եմ բացեիբաց կեղծ հեղափոխականներ անվանում: Այն, ինչ կատարվեց Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և գործարար, մեկենաս Ռուբեն Վարդանյանի միջև, այն, ինչ դրանից հետո կատարվում է Հայաստանում Ռուբեն Վարդանյանի հաշիվների հետ, անկման նոր փուլի սկիզբն է: Ոչ միայն կեղծ հեղափոխականների, այլև Հայաստանի բնակչության անկումը: Բավական է պարզապես ուշադիր դիտել ռուսահայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման կադրերը, և կհասկանաք, որ գործերը վատ են: Ծաղրել Փաշինյանի հիմնական հովանավորներից մեկին, ինչից հետո «ժողովրդական ապրիլի» գլխավոր հովանավորներից մեկը զայրացած պահանջում է. «Դուք հանրահավաքում չեք. եկեք խոսենք թվերով»: ՈՒ՞մ հետ եք ուզում «խոսել թվերով», Ռուբեն Վարդանյան, այն մարդու՞, որը նույնիսկ ԶԼՄ ոլորտում լավ գիտեր միայն այն թվերը, որ նրան վճարում էին «հատուկ» հոդվածների հրապարակման համար: Ձեր պահանջը մնաց ձայն բարբառո հանապատի, այնպես չէ՞:


Իսկ որևէ մեկն ուշադրություն դարձրե՞ց, որ հայ գործարարների հետ Փաշինյանի հանդիպմանը ներկա չէին Ռուսաստանի գործարար ոլորտի գլխավոր հայ անձինք: Ոչ մեկին դա չմտահոգե՞ց: Այժմ Հայաստանում առաջնագծում են նրանք, որոնք ազգը բաժանում են «սպիտակների» և «սևերի», բղավում են, որ «Ռուսաստանի հայերը վատն են, դավաճաններ են» և այլն: Այժմ լսենք Եվրոպայի հային, արևմտասերին: Գործարար է նա, թե ոչ, նշանակություն չունի: Ափսոս, որ Եվրոպայի հայկական միությունների համաժողովի նախագահ Աշոտ Գրիգորյանն այդքան երկար լուռ էր, համբերում էր և չդիմացավ միայն 2018-ի սեպտեմբերին: Հայտնի է, որ նրա համաժողովն էլ էր «փողով օգնում» Փաշինյանին ու «ժողովրդական ապրիլին»: Լռում էր պարոն Գրիգորյանը, իսկ հիմա «բացվեց»:
Երևում է, Գրիգորյանը Փաշինյանից պահանջել է վերջ տալ հանրահավաքին և «խոսել թվերով»: Այժմ ես մեջբերում կանեմ բացառապես Գրիգորյանի հարցազրույցից. «Հակահեղափոխության համար անհրաժեշտ է, որ երկրում հեղափոխություն կատարվի: Բայց ես հեղափոխության հետքեր չեմ տեսնում: Ճիշտ է, եղել է իշխանության հոյակապ փոփոխություն, բայց ոչ հեղափոխություն: Տպավորություն է ստեղծվում, որ նա և Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես թամադա, հիանալի են աշխատում ձեռք ձեռքի տված: Այնպես որ մենք դեռ կտեսնենք իշխանության ամբողջական փոփոխություն: Սևերի ու սպիտակների բաժանելը, հակահեղափոխությունը հիշեցնում են բոլշևիկներին, որոնք երկար ժամանակ խաբում էին մարդկանց: Մենք վախենում ենք, որ այդպես էլ չենք տեսնի այն փոփոխությունները, որոնց մասին Հայաստանում երազում էին մարդիկ»: Ճիշտ է, Աշոտ: Դուք պետք է կարդայիք իմ հոդվածները ապրիլից սկսած: Ես զգուշացնում էի ողջ ժողովրդին, որ առանց փոխելու «Սերժի սահմանադրությունը», այսինքն առանց ապօրինի ճանաչելու այն ամենը, ինչ կատարվել է Հայաստանում 2015-ի կեղծ հանրաքվեից հետո, չկա և չի լինի ոչ մի հեղափոխություն: Այդպիսի որոշումն ի սկզբանե կպայմանավորեր ոչ միայն ՀՀԿ-ի պատգամավորների, այլև «Ելք» դաշինքի ապօրինի լինելը: Համապատասխանաբար ապօրինի կդառնար նաև Փաշինյանի պատգամավոր լինելը, էլ չխոսելով նրա ապօրինի վարչապետության մասին, ընդ որում, ապօրինի և ըստ հին սահմանադրության, և ըստ «Սարգսյանի սահմանադրության»:


Կարդանք, թե էլ ինչ է ասում հիմա Ա. Գրիգորյանը: Մեկնաբանելով Հայաստանի տնտեսության վիճակը՝ նա ընդգծում է, որ Հայաստանի փրկությունը արտադրությունը վերականգնելն ու ուժեղ տնտեսություն կառուցելն է. «Ես լրջորեն զբաղվում եմ քիմիական արտադրությամբ, առաջին հերթին՝ «Նաիրիտով», ռազմական արդյունաբերությամբ, և կարծում եմ, որ այդ աշխատանքները հազարապատիկ կարևոր են ընտրական գործընթացին միջամտելուց: Հակառակը, այսօրվա հայ քաղաքական դաշտի վիճակը ողբալի է, և հնարավոր չէ, որ այնտեղ վարչապետի այնպիսի թեկնածուի գտնենք, որը կարողանա Հայաստանն այդ վիճակից հանել»: Ա. Գրիգորյանի կարծիքով, ճիշտ կլինի, եթե Հայաստանում իշխանությունը վերցնեն ոչ թե քաղաքական ուժերը, այլ մասնագետները, որոնք երկիրը կհանեն ճահճից և կհանձնեն քաղաքական ուժերին: Ընդհանուր առմամբ հասկանալի է, թե ինչ նկատի ունի նա: Դա մոդայիկ վնասակար սովորույթ է, որը ներշնչվում է արևմտամետներին: Իբր, երկիրը պետք է ղեկավարեն վարձու «պրոֆեսիոնալ կառավարիչները», ասենք՝ թուրք կամ հրեա: Նույնիսկ Անտարկտիդայի պինգվին: Ինչ տարբերություն, եթե ղեկավարը լինելու է վարձու պրոֆեսիոնալ վարչարար: Գլխավորը «եվրաչափանիշներով» արևմտամետ ժողովրդավարությունն է, իսկ ազգային պատկանելությունը վեցերորդ կարգի նշանակություն ունի:


Ի դեպ, «եվրաչափանիշի» մեջ շատ բան են մտցրել, ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը: Ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունը նույնպես «եվրաչափանիշ» է: Ի՞նչ է դա: Օրինականացում բոլոր այն «սիրությունների», որոնք, ըստ քրիստոնեական բարոյախոսության, համարվում են հանցագործություն կամ, եթե ոչ հանցագործություն, ապա հոգեկան բացահայտ շեղում: Ահա թե ինչու եթե մեկը բղավի, որ ինքը, ասենք, «Սիրիուսի չուչմեկների արտերկրյա քաղաքակրթության ներկայացուցիչ է», կամ հրեաների նախահայր Աբրահամի վերամարմնավորումն է, կամ Նապոլեոն կայսրի հոգին է, ապա նրան առանց որևէ դատաբժշկական փորձաքննության հիվանդ կճանաչեն: Իսկ եթե տղամարդը գոռա, որ իրեն կին է զգում, կամ կինը բղավի, որ ինքը տղամարդ է ծնվել, վերջ, «մարդու իրավունքների» պաշտպանություն է հարկավոր: Եվ գիտե՞ք ինչ: Հայաստանում այդ «եվրաչափանիշն» առաջ մղելը նույնպիսի հանցանք է, ինչպես հանրահավաքներում «սևերի» և «սպիտակների» մասին գոռալը, որովհետև նպատակն ակնհայտ է՝ միասնական ազգի պառակտումը: Պառակտումը բոլոր ուղղություններով՝ մարդու, քաղաքացու, քրիստոնյայի բարոյականության ոչնչացումը: Վերջին տարիներին դրան էին տանում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունները, դրան է տանում նաև «ժողովրդական ապրիլի» իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ինչո՞վ կավարտվի Հայաստանի սողացող ապաքրիստոնեացումը: Դիմենք ամերիկացի ծայրահեղ արմատական, ռուսատյաց քաղգործիչ, հանրապետական Պատրիկ Ջոզեֆ Բյուքենենի կարծիքին. «Ամերիկայի ապաքրիստոնեացումը վտանգավոր խաղ է, որում խաղադրույքը մեր քաղաքակրթությունն է: Ամերիկան նավից դուրս է նետել «բարոյական կողմնացույցը», որով հանրապետությունն ընթանում էր 200 տարի, իսկ այժմ լողում է բախտաբերի»: Եվ, ըստ Բյուքենենի, ահա թե ինչից է սկսվել Ամերիկայի ապաքրիստոնեացումը. «արմատական ֆեմինիզմ, սեքսուալ հեղափոխություն, «քննադատական պատմություն», ԼԳԲՏ շարժում, մուլտիկուլտուրիզմ» և «ֆրանկֆուրտյան դպրոցի նեոմարքսիզմ»: Ընթերցողներ, եթե ձեր մեջ կան իսկական հայեր և հայուհիներ, համեմատեք և ազնվորեն խոստովանեք ինքներդ ձեզ. արդյո՞ք այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, հենց նույն ապաքրիստոնեացումը չէ: Եվ մի՞թե դուք ուզում եք, որ Հայաստանը «լողա բախտաբերի»՝ մոռացության մատնելով իր պատմությունը, ավանդույթները, բարոյական և նույնիսկ ազգային կողմնացույցները:


Տեսեք, հայեր և հայուհիներ: Հայաստանի հատուկ քննչական ծառայության ¥ՀՔԾ¤ ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրը Սորոսի հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրենների խորհրդի ղեկավարն է, իսկ Սասուն Խաչատրյանը, դա խոստովանելով, կամավոր հրաժարական չի տալիս: Իսկ նրա եղբայրը օտարերկրյա կոլեկտիվ գործակալ հանդիսացող կազմակերպության ղեկավարներից մեկն է: Եվ՝ ոչինչ: Օտարերկրյա գործակալ Դավիթ Խաչատրյանի գործունեությունն ազդու՞մ է արդյոք ՀՔԾ-ում Սասուն Խաչատրյանի կողմից իր պաշտոնական լիազորությունների կատարման վրա, կարևոր չէ. այլ երկրում իշխանությունները կպահանջեին, որ ցանկացած պետական պաշտոնից գոնե ժամանակավորապես հեռացվի այն մարդը, որն ազգակցական կապ ունի օտարերկրյա գործակալի հետ: Բայց ոչ Հայաստանում, առավել ևս՝ «նոր Հայաստանում»: Հայաստանը տարակուսանքի մեջ է. ինչ-որ մեկը հրապարակել է այդ նույն Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ոչ պրոֆեսիոնալ հեռախոսազրույցը, նրանց վրա ¥ոչ միայն գաղտնալսման փաստով¤ քրեական գործ է հարուցել դատախազությունը: Իսկ նրանք շարունակում են մնալ իրենց պաշտոններին: Այլ երկրում այդպիսի մերկացված անձինք, կախված նաև արիության աստիճանից, կամավոր հրաժարական կտային և իրենց կհանձնեին հետաքննության ձեռքը, նույնիսկ ինքնասպան կլինեին խայտառակությունը կանխելու համար: «Նոր Հայաստանում» այդ ամենը դատարկ բան է. նրանք իրենց տեղերում են:
Փաշինյանն արդեն Հայաստանի ԱԳՆ-ին է հարկադրել ստելու. իբր Հայաստանում «ամերիկյան կենսալաբորատորիաներ» չկան, այստեղ «ամեն ինչ հայկական է»: Եթե վաղը ՌԴ ԱԳՆ-ն վավերական ապացույցներ ներկայացնի, ի՞նչ է «երգելու» Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը դատարան հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ զրպարտության համար: Նրա որդին դատարան հայց է ներկայացրել այն նույն Վանեցյանի դեմ և նույնպես զրպարտության համար: Փաշինյանը և Վանեցյանը հասկացե՞լ են, որ ամեն ինչ գնում է դեպի 2008 թ. մարտի 1-ի գործի այն մանրամասների բացահայտում, որոնք նրանք չեն ուզում հրապարակել: Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի դերի մասին զանգվածային անկարգություններում և Հայաստանի 10 քաղաքացու մահվան գործում:


Իսկ սեպտեմբերի 26-ին հանրությանը ծիծաղեցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Այո, այն նույն Աղազարյանը, որը 1990-95-ին ՀՅԴ խմբակցությունից էր պատգամավոր, հետագայում դուրս եկավ ՀՅԴ-ից, իսկ 2012-13-ին փորձեց դառնալ նախագահի թեկնածու: ՀՔԾ-ի և ԱԱծ-ի պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստում նա բացահայտ անմտություն հայտարարեց, թե Հայաստանում ստեղծված ոչ սահմանադրական իրավիճակում վերոհիշյալ հանձնաժողովը պետք է նախաձեռնի Ազգային ժողովի ինքնալուծարում: Այսինքն՝ չխոսե՞լ այն մասին, որ ոչ սահմանադրական է հենց Փաշինյանի՝ Սասուն Խաչատրյանին և Վանեցյանին իջեցրած «առաջադրանքը» Ռ. Քոչարյանին անպայման ձերբակալելու մասին: Աչքերը փակե՞լ այն բանի վրա, որ Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի քաղաքական ռևանշի փորձ է արվում, որի հիման վրա Տեր-Պետրոսյանի սպասավորները փորձում են ծավալել Ռ. Քոչարյանի քաղաքական հետապնդում ¥1998-ի հունվարին Տեր-Պետրոսյանի հեռացման մյուս գլխավոր նախաձեռնող Վազգեն Սարգսյանին այդ շրջանակները վերացրին 1999-ի հոկտեմբերին¤, և խոսել ինչ-որ խորհրդարանական հանձնաժողովի, որի նախագահի տեղակալը «ելքական», այսինքն՝ տերպետրոսյանական, Ալեն Սիմոնյանն է, գոյություն չունեցող գործառույթների մասին: Աղազարյանին հակահարված տվեց ՀՀԿ-ի պատգամավոր Գևորգ Կոստանյանը, նշելով, որ հանձնաժողովի առաջ այլ նպատակներ են դրված, և այն չունի նման մանդատ, ուստի այդ հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ: Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 13-ին խորհրդարանը հավանություն տվեց ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի պետերի հեռախոսազրույցի ապօրինի գաղտնալսման հետաքննության համար հատուկ հանձնաժողովի ստեղծմանը:
Երևանի ավագանու, այսինքն՝ քաղաքապետի, ընտրությունում հաղթելուց հետո «նոր Հայաստանի» իշխանությունը շտապեց սկսել խորհրդարանական ընտրություն, ինչը հասկանալի է. չէ՞ որ եթե Երևանում ընդամենը մոտ 300 հազար հավատարիմ «փաշինյանական» կա, ապա 2019-ին ընտրությունը կարող է դառնալ պարտության արձանագրում: Մնացած երկիրն ամեն ինչ տեսնում և լսում է: Այդ թվում՝ նախկին «երկրաշարժի գոտու» բնակչությունը: Ահա այն խաղադրույքը, որի պատճառով Փաշինյանն Արևմուտքում երաշխավորում է արտահերթ խորհրդարանական ընտրության պարտադիր անցկացումը, այսինքն` հայ բնակչության լիակատար ապակողմնորոշում, պետկառավարման ոլորտի կադրերի համալրում զանազան աղանդավորների հնարավորինս մեծ թվով և այլն: Ահա թե ինչու է Աղազարյանը պատրաստ գտնելու ցանկացած առիթ՝ «արևմտյան տերերին» Փաշինյանի խոստացածն անցկացնելու համար: Երևում է, որ Փաշինյանի խնդիրն է լիովին արդարացնել և «հրեշտակի թևեր տալ» Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ի անդամներին: Գուցե հայ ժողովուրդը կարոտե՞լ է հացի գիշերային հերթերին և նավթավառներին, երբ ՀՀՇ-ի պարագլուխները կերուխում ու խրախճանք էին անում աջուձախ: Չէ՞ որ այն ժամանակ պատերազմը բոլորի համար չէր պատերազմ. ոմանք սովորում էին համալսարանում և ժամանակն անցկացնում սրճարաններում, ոմանք էլ դժոխային տանջանքներ էին կրում: Իսկ ոմանց համար էլ պատերազմը հարազատ մոր նման էր. «գործարար», հետո էլ օլիգարխ դարձան: Հը՞, հայ ժողովուրդ, գուցե դու ցանկանում ես, որ հիմա էլ «փաշինյանական ընտրախավի» հե՞րթը լինի օգտվելու «հեղափոխություն» բառից կամ «մեր մայրը հեղափոխությունն է» բառակապակցությունից: Ընդամենը նոր դեմքեր կդառնան օլիգարխներ: Դու ա՞յդ ես ուզում, հայ ժողովուրդ: Թե՞ իշխանության այն լիարժեք փոխարինումը, որ Եվրոպայից գուշակում էր Աշոտ Գրիգորյանը:
Վճռիր ինքդ, հայ ժողովուրդ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ