Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Անջելիան Ջոլին` ԱՄՆ նախագահի թեկնածո՞ւ

Անջելիան Ջոլին` ԱՄՆ նախագահի թեկնածո՞ւ
30.12.2018 | 11:20

Հոլիվուդի գերաստղ Անջելինա Ջոլին ակնարկել է, որ ապագայում կարող է քաղաքականություն մտնել: BBС-ի ռադիոյի Today ծրագրին հարցազրույցում նա ասել է, որ 20 տարի առաջ կտրուկ կհերքեր այդ տարբերակը, բայց հիմա այդքան կատեգորիկ չէ: Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն է փախստականների գործերով: Today-ին Հարցազրույցում նա Ջաստին Ուեբի հետ քննարկում էր ԱՄՆ քաղաքականությունը, սոցիալական ցանցերը, սեքսուալ բռնությունը ու համաշխարհային միգրացիոն ճգնաժամը: Պատասխանելով հարցին` կարո՞ղ է մի օր ԱՄՆ նախագահ դառնալ, Ջոլին ասել է. «Եթե 20 տարի առաջ հարցնեիք, կծիծաղեի: Հիմա չգիտեմ: Ես միշտ ասում եմ, որ կլինեմ այնտեղ, որտեղ զգում են իմ կարիքը»: Նա նշել է, որ աշխատանքը ՄԱԿ-ում ցույց տվեց, որ կարող է արդյունավետ համագործակցել կառավարությունների ու զինվորականների հետ, որ ոչ քիչ հնարավորություններ է բացում: Սակայն հետո Ջոլին հավելել է, որ չի ցանկանում խորանալ այդ թեմայի մեջ: Երբ Ուեբը կանխատեսել է, որ Ջոլին կլինի նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրությունների դեմոկրատների ցուցակում, Ջոլին պատասխանել է «Շնորհակալ եմ»` չհերքելով նրան:


Ջոլին Today ծրագրի հրավիրված խմբագիրներից մեկն է սցենարիստ Դևիդ Դիմբլբիի և ձեռներեց Մարտա Լեյն Ֆոքսի հետ: Նրանք աշխատում են դեկտեմբերի 22-ից հունվարի 1 եթերհեռարձակվող ծրագրերի վրա:
Ջոլին Ոիեբի հետ քննարկել է դժվարությունները, որոնց բախվում է` փորձելով հետևել իր երեխաների գործունեությանը սոցիալական ցանցերում: Ջոլին ասել է, որ ինչպես ծնողների մեծ մասը, ինքը ևս չի կարողանում հետևել ամեն ինչին, որին կարող են երեխաները բախվել ինտերնետում: «Դեռահասներն ապրում են որոշակի իրականության մեջ, մեր սերունդը չի հասկանում նույնիսկ կեսը այն տեխնոլոգիաների, որ նրանք օգտագործում են ու նրանք հանգիստ կարող են մեզ շրջանցել»` ասել է Ջոլին: Ուեբը նրան հարցրել է ազգայնականությանը իր վերաբերմունքի մասին, որ վերջերս դարձել է միջազգային օրակարգի կարևոր մաս: Ջոլին պատասխանել է, որ իր երկրի համար հպարտության գաղափարը իրեն դուր է գալիս: բայց պետք է տարբերակել ազգայնականությունը հայրենասիրությունից: «Ես խնդրեցի իմ գործընկերներին` բացատրել ազգայնականության ու հայրենասիրության տարբերությունը: Ինձ ասացին, որ հայրենասեր լինել` նշանակում է շատ հպարտ լինել սեփական երկրի համար, բայց միաժամանակ պետք չէ մտածել, որ քո երկիրը ուրիշ երկրներից լավն է ու քո երկրի մարդիկ ուրիշ երկրների մարդկանցից լավն են»:
BBС


Հ.Գ. Համարենք, որ նախագահի ապագա դեմոկրատ թեկնածու Անջելինա Ջոլիի առաջին հարցազրույցը կայացել է 2018-ին: Ինչու՞ ոչ: Հիլարի Քլինթոնին չհաջողվեց, նրան կարող է հաջողվել ԱՄՆ-ի առաջին կին նախագահը դառնալ` Դոնալդ Թրամփից հետո ամեն ինչ հնարավոր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ