Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՆԲ պատվիրակությանը ներկայացվել են Մ6-ում բանկի աջակցությամբ վերականգնված և շահագործման հանձնված ճանապարհահատվածում կատարված աշխատանքները

ԵՆԲ պատվիրակությանը ներկայացվել են Մ6-ում բանկի աջակցությամբ վերականգնված և շահագործման հանձնված ճանապարհահատվածում կատարված աշխատանքները
07.02.2019 | 17:50

Փետրվարի 5-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ քննարկել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը: Նշվել է, որ հաջողությամբ ավարտվել են Մ6 ճանապարհի այն հատվածի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում էին Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ վերականգնվել է 38,45 կմ երկարությամբ ճանապարհահատված, շինարարության մեկնարկը տվել էր 2016թ․ սեպտեմբերի 1-ին: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2018թ. դեկտեմբերին, և ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման։

Փետրվարի 6-ին բանկի պատվիրակներն այցելել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ ԵՆԲ ֆինանսավորմամբ վերականգնված հատված, դիտարկել կատարված աշխատանքները։

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ