Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը Մարտի 1-ի մասին

«Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը Մարտի 1-ի մասին
01.03.2019 | 15:42

«1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, մարտի 1-ի իրադարձությունների բազամկողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ բոլոր իշխանություններին, երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերշխության վերականգնման, ինչպես նաև ժողովդավարության ամրպնդման համար:


2. Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում:


3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է, ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիներ Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին, Տիգրան Աբգարյանին (զինծառայող), Գրիգոր Գևորգյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ:


4. Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում մարտի 1-ի զոհերին և հանձն առնում ջանքեր գործադրել թե օրենսդրական մակարդակում, թե առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»:

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ