Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
09.03.2019 | 23:14

Նախագահ Արմեն Սարգասյանը ցավակցական հեռագիր է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ.
«Սրտի խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ Մեսրոպ արք. Մութաֆյանն ուսերին տանում էր իր ժողովրդին և հավատքին ծառայելու խաչը: Նա ոչ միայն Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատարիմ սպասավորներից էր, այլև, որպես Պոլսո հայոց 84–րդ պատրիարք, Հայաստանից դուրս գտնվող մեր հոգևոր սյուներից մեկը, որի վրա հենվում էր մի ողջ ստվարաթիվ համայնք՝ իր լեզվապահպանության ու հավատապահպանության խնդիրներով»: «Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը քրիստոնեական հավատքի նվիրյալ էր, որ հոգևոր հանձնառությունը վերածեց սրբազան պարտքի առ ժողովուրդ և առ Աստված: Նա պոլսահայ համայնքի նոր պատմության անբաժանելի մասն էր: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Պոլսո Հայոց պատրիարքարանում, Հայաստանում և արտերկրում, մեր զրույցները հայոց եկեղեցու և մեր պատմության շուրջ: Այս ծանր կորստի կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, միաբանությանը, կրոնական ժողովին, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի անդամներին և համայն Թուրքիայի հայությանը: Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում նաև Մեսրոպ արք․ Մութաֆյանի հարազատներին ու մերձավորներին»:

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ