Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանին՝ կաթի վերամշակման գործընթացների բարելավման հարցում

ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանին՝ կաթի վերամշակման գործընթացների բարելավման հարցում
13.03.2019 | 00:34

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ նախկինում արված ուսումնասիրությունները բացահայտել են, որ կաթնամթերքի արժեշղթայում բացակայում է բավարար որակի անասնակերի մատակարարումը, որը կարող է բարելավել կաթի արտադրությունը և նպաստել երկրի տնտեսական ու սոցիալական ընդհանուր զարգացմանը։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն, անասունների կերակրման ֆերմերների կողմից կիրառվող եղանակներն ու կաթնամթերքի ոլորտի զարգացումը եւս անբավարար մակարդակի են, ինչը պահանջում է արտաքին տեխնիկական օժանդակություն՝ էլ ավելի բարելավելու արտադրողականությունն ու ֆերմաների պայմանները։

ՊԳԿ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ այսօր կայացած աշախատաժողովը, որը կազմակերպվել էր ՊԳԿ-ի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, համախմբել էր կաթնամթերքի ոլորտի շահառուներին և փորձառուներին՝ քննարկելու կաթնամթերքի ամբողջական արժեշղթայի ուսումնասիրությունների արդյունքները:


Մասնավորապես, մասնակիցները ներկայացրել են կաթնատու կովերի կաթի արտադրողականության, կաթնամթերքի վերամշակման ոլորտի իրավիճակի, սպառողների նախասիրությունների եւ հայկական կաթնամթերքի համար միջազգային շուկա դուրս գալու ներուժի վրա ազդող հիմնական գործոնները եւ կաթնամթերքի շղթայի բարելավմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների ճանապարհային քարտեզը:

Աշխատաժողովի ընթացքում հնչած կարծիքներն ու տրամադրված տեղեկատվությունը կօգտագործվեն ի նպաստ ներդրումային ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման, որը կարող է Հայաստանի կառավարությանը և դոնոր համայնքին ուղղորդել կերային ռեսուրսների և վերամշակման գործընթացի բարելավմանը, ինչպես նաև շուկայամետ կաթնամթերքի ոլորտի հզորացմանը Հայաստանում:

«Կաթի արտադրության մեջ արդյունաբերության աճը և մրցունակությունը սահմանափակվում են ցածր արտադրողականությամբ և սեզոնայնությամբ, կաթի ցածր որակով, ինչպես նաև մատակարարման շղթայի չափազանց հատվածավորմամբ: ՊԳԿ-ի աջակցության նպատակն է ստեղծել կաթնամթերքի ոլորտի զարգացումը խթանող ռազմավարություն, որը կենսունակ ուղի կհարթի Հայաստանում ոլորտի կայուն և ընդգրկուն զարգացման համար», - ասել է ՊԳԿ տնտեսագետ և ծրագրի թիմի ղեկավար Չենգ Ֆանգը:

Ուսումնասիրության անցկացման համար հանրապետության չորս քաղաքներում (Երևան, Աբովյան, Գյումրի և Վանաձոր) ընդգրկվել են ընդհանուր առմամբ 400 սպառող տնային տնտեսություններ: Բացի այդ, իրականացվել է սպառողների նախապատվությունների վերլուծություն, 20 կաթնամթերք վերամշակող ընկերություններ մասնակցել են խորացված հարցազրույցների: Հավաքված որակական և քանակական տեղեկատվությունը օգտագործվել է վերամշակողների արտադրական հզորությունների օգտագործման, կաթի հավաքման, բաշխման և շուկայի ռազմավարության վերլուծության համար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆանգը նշել է նաև, որ ՊԳԿ-ն նախատեսում է Հայաստանում ստեղծել գործընկերություն՝ սննդի և վերամշակման ոլորտների զարգացման համար կարողությունների եւ գյուղատնտեսական նորարարությունների հզորացման նպատակով:

Դիտվել է՝ 3406

Մեկնաբանություններ