«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իսկ եթե ԵՄ-ն վետո դնի՞

Իսկ եթե ԵՄ-ն վետո դնի՞
16.03.2019 | 10:55

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հանձնարարեց կառավարությանը ԵՄ-ից բրեկզիտի հետաձգում խնդրել: Հիմա հարցը պիտի վճռի ԵՄ-ն: Համայնքների պալատը քվեարկեց փոփոխության օգտին, որ արգելում է Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից առանց համաձայնագրի: Կողմ քվեարկեց 412, դեմ 202 պատգամավոր: Վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հաջորդ շաբաթ ևս մեկ անգամ քվեարկության դնել արդեն 2 անգամ մերժված համաձայնագիրը: Եթե երրորդ փորձից նախագիծը հավանություն ստանա, Մեծ Բրիտանիան կխնդրի ընդամենը 3 ամսով հետաձգում` մինչև հունիսի վերջ, որպեսզի այդ ընթացքում ընդունի անհրաժեշտ օրենսդրական ակտերը: Հինգշաբթի ընդունված որոշումը կառավարության առաջին հաղթանակն էր խորհրդարանում եռօրյա քվեարկությունների մեջ: Մինչ այդ Համայնքների պալատը երկրոդ անգամ մերժեց բրեկզիտի համաձայնագիրը, հետո հակառակ կառավարության` ընդհանրապես արգելեց առանց համաձայնագրի բրեկզիտը: Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինը, հինգշաբթի օրը, քվեարկությունից հետո, ասաց, որ փակուղուց ելքը տեսնում է ԵՄ-ի հետ նոր համաձայնահրի մեջ, որի հիմքում կլինեն Լեյբորիստների առաջարկությունները: Նրանք ուզում են ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ պահպանել, քան առաջարկում է Մեյի կառավարությունը: ԵՄ-ն մարտի 21-22-ի սամիթում կպատասխանի Մեծ Բրիտանիայի առաջարկին: ԵՄ տարբեր երկրների ու իշխանության կենտրոնական կառույցների ղեկավարները արդեն ասել են, որ պատրաստ են Լոնդոնին ժամանակ տալ, բայց ուզում են հասկանալ` ինչու՞: Վերջին 3 օրերին մի քանի հայտարարություններ են եղել, որ կարճ ժամանակը չի հերիքի բրեկզիտի այլընտրանքային տարբերակ գտնելու համար, որը բավարարի Համայնքների պալատի բոլոր պատգամավորներին, ուստի լիովին հնարավոր է, որ բրեկզիտը հետաձգվի մեկ տարով կամ ավելի երկար: Երկարատև հետաձգման մասին հինգշաբթի խոսել է և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

«Եթե Միացյալ Թագավորությունը անհրաժեշտ համարի վեաիմաստավորել բրեկզիտի իր մարտավարությունը և կոնսենսուսի հասնել, ես ԵՄ-ի ղեկավարներին կոչ կանեմ պատրաստ լինել երկարատև հետաձգմանը»` գրել է Դոնալդ Տուսկը Թվիթերում: Բրիտանիայի հետ ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնիեն ընդգծել է, որ ԵՄ-ն դեռ սպասում է նոր դրական առաջարկների, եթե Լոնդոնի հետ համաձայնեցված նախագիծը վճռականորեն չի բավարարում Բրիտանիայի խորհրդարանին: «Առաջ շարժվելու համար մեզ պետք է ոչ բացասական քվեարկություն համաձայնագրի դեմ կամ բրեկզիտ առանց համաձայնագրի, այլ կառուցողական, դրական քվեարկություն»` ասել է Բարնիեն լրագրողներին: Տեսական հնարավորություն կա, որ Մեծ Բրիտանիան մարտի 29-ին ԵՄ-ից դուրս կգա: Եթե ԵՄ որևէ երկիր վետո դնի բրեկզիտի հետաձգմանը:
ВВС


Հ.Գ. Մեծ Բրիտանիան, որ հայտնի է խոհեմությամբ և ճշտապահությամբ, հանկարծ սկսեց բանանային հանրապետություն հիշեցնել, որը հապճեպ որոշումներ է ընդունում և խեղաթյուրում իրականությունը` գրել է The Washington Post-ի մեկնաբան Ֆարիդ Զաքարիան: Մենք բոլորս հոգնել ենք դրամայից, բայց նկատի ունեցեք՝ Brexit-ը աղետ է լինելու: Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան կկորցնի գերտերության կարգավիճակը: Եթե Բրիտանիան լքի ԵՄ-ն, վատ լուր կլինի թե Մեծ Բրիտանիայի, թե Եվրոպայի ու Արևմուտքի համար: Brexit-ի արտաքին քաղաքականության հետևանքները ամենաքիչն են քննարկվում, բայց կարող են ամենալուրջը լինել: Եթե Brexit-ը տեղի է ունենա, մի քանի տարում Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան կթուլացնեն կապերը Մեծ Բրիտանիայի հետ՝ Եվրոպայի հետ դաշինքը պահպանելու նպատակով: Այդ դեպքում Միացյալ Թագավորությունից կմնան 21-րդ դարի 3 տնտեսական բլոկներից որևէ մեկում չտեղավորվող Անգլիան և Ուելսը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ