«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Աղոթարան

Աղոթարան
19.03.2019 | 00:03

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես Քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, Քո ողորմությամբ պահիր Քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր Քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից: Ամե՜ն:


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ