Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին ցանկանում է տնօրեն կարգել

Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին ցանկանում է տնօրեն կարգել
21.03.2019 | 12:32

«Հրապարակը» գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում։ Փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին, նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ է սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները։ Երեկ Բադալյանը մեզ ասաց, որ դեռ «չի որոշել»՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է դպրոցում չարաշահումներ հայտնաբերվեն։ Բացառեց։ Աուդիտը կավարտվի մարտի վերջին, դրա արդյունքների՞ց է կախված իր առաջադրվելը, և հնարավո՞ր է դա որպես «մահակ» օգտագործեն իր դեմ, Բադալյանը կտրուկ պատասխանեց․ «Ոչ, դա ոչ մի կապ չունի»»:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ