ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՀԲ. ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%

ՀԲ. ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%
21.03.2019 | 12:36

Համաշխարհային բանկն այսօր հրապարակել է «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019, ձմեռ» երկրի տնտեսական զեկույցը: Զեկույցում կանխատեսվում է, որ այս տարի ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս: «Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թ. ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019-ի համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա»,- ասվում է զեկույցում: Փաստաթղթի համաձայն՝ երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում՝ հիպոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը: «2018 թ. գրանցված գերակատարողականից հետո 2019 թ. բյուջեն նախատեսում է որոշակի բյուջետային ընդլայնում՝ արտացոլելով ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր չափով կառավարության պարտքի պահպանմանը համապատասխան միջնաժամկետ բյուջետային շրջանակը: Դրամավարկային և փոխարժեքային քաղաքականությունը կշարունակի կենտրոնացած լինել առավել ռիսկային արտաքին միջավայրի պայմաններում գների կայունության պահպանման վրա»,- գրում է Համաշխարհային բանկը: Միաժամանակ խոսվում է կանխատեսման ռիսկերի մասին:

«Արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները:

Ներքին ճակատում Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող են հանդիպել անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ կապված դիմադրությանը: Առանց հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում: Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ»,- ասված է զեկույցում:

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ