ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Գևորգ Պետրոսյան. Եթե չկա դատավճիռ, մենք ի՞նչ հիմքով ենք ճանաչում հանցավոր

Գևորգ Պետրոսյան. Եթե չկա դատավճիռ, մենք ի՞նչ հիմքով ենք ճանաչում հանցավոր
21.03.2019 | 12:41

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելու նախագիծը դեռ պարզ չէ, սակայն գաղափարն առաջին հայացքից կասկածահարույց է, քանի որ իրավագիտության հիմնարար սկզբունքներից մեկը անմեղության կանխավարկածի սկզբունքն է, համաձայն որի՝ անձը անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով նախատեսված կարգով և հաստատված չէ ուժի մեջ մտած դատավճռով` Tert.am-ին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով մեղադրանքի ապացուցման բեռը մեղադրյալի վրա դնելու հայեցակարգին:

«Եթե չկա դատավճիռ, մենք ի՞նչ հիմքով ենք ճանաչում հանցավոր և դրանից բխող հետևանքներ կիրառում, չէ՞ որ այդ ունեցվածքի բռնագրավումը ոչ թե ինքին ինքնաբուխ վիճակ է, այլ հանցավոր ճանաչված լինելուց բխող հետևանք է, իսկ եթե չկա մեղավոր ճանաչած դատավճիռ, շատ վիճելի է, թե ինչ հիմքով անձը պետք է զրկվի ունեցվածքից: Այսինքն՝ այստեղ մենք կարող ենք շփվել անձի ունեցվածքից նրան կամայականորեն զրկելու իրավական արգելքի հետ, որն ամրագրված է և ՀՀ սահմանադրությամբ, և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որի դրույթները կիրառվում են նաև ՀՀ-ում»,- ասաց Պետրոսյանը: Հարցին` վարչապետը հղում է անում միջազգային պարտավորություններին, սակայն այնտեղ էլ նշվում է, որ խոսքը վերաբերում է փողերի լվացմանը, թրաֆիքինգին, միջազգային հանցագործությունների բացահայտմանը, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Իսկ ի՞նչն է խանգարում, որ եթե կոնկրետ անձանց վերաբերյալ, ում նկատմամբ հիմնավոր կասկած կա, և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի լրացել, մեղադրանք առաջադրեն, մեղադրանքը ներկայացնեն, քննեն գործը, մեղադրական դատավճիռ լինի, նոր քայլեր ձեռնարկեն։ Մտավախություն չունե՞ն, որ կարող է այդ մարդն այս ամենը վիճարկել ՄԻԵԴ-ում, հայտնաբերեն մարդու իրավունքների խախտում դրանից բխող հսկայական ֆինանսական բեռով, որը ստիպված կլինի ճաշակել ՀՀ-ն: Փաշինյանը գրագետ մարդ է, բայց իրավաբան չէ, և կարող եմ ենթադրել, որ մի քանի իրավաբաններ այդպիսի համոզմունք են ներարկել: Մենք կողմ ենք, որ մինչև վերջ վերադարձնեն թալանվածը, բայց չի կարելի դա իրագործել կասկածելի իրավական գործիքներով, որոնք հետագայում կուղղվեն քո երկրի դեմ»:

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ