Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՊՆ փոխնախարարի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին

ՊՆ փոխնախարարի պատասխանն Ադրբեջանի ԱԳՆ-ին
02.04.2019 | 00:41

Եթե վիճակը թեժանա, Ադրբեջանը կրկին գնա սադրանքի ճանապարհով, լինելու է այն, ինչ պարոն նախարարը հայտարարել է` Tert.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությանը, թե Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարության առնչությամբ, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպվում է՝ փոխվելով «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի։ Փոխնախարարը նկատեց, որ առաջին անգամ չէ, որ հայկական կողմը նման շեշտադրմամբ է խոսում։ Նա հիշեցրեց, որ նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել է, որ ՀՀ-ն պահպանությունից անցնում է ակտիվ պաշտպանության։


«Պաշտպանությունը ենթադրում է նաև հակառակորդի թիկունք խորանալը, չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի հայտարարությունը նորություն էր։ Մենք սրանից առաջ էլ ենք ասել, որ պահպանության ռեժիմից անցնում ենք պաշտպանության: Անցած զորավարժությունների հետ կապված հաղորդագրություններում էլ հայտնել ենք, որ փորձում են նաև հարձակվողական կոմպոնենտը մտցնել՝ պահպանության ռեժիմից դուրս գալով»,- ասաց նա։


Ադրբեջանի կողմից Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սադրիչ որակելու մասին Գաբրիել Բալայանը շեշտեց, որ գրեթե չկա մեկ շաբաթ, որ ադրբեջանական կողմից սադրիչ հայտարարություն չլինի. «Պարզապես մենք ապավինում ենք մեր պատրաստվածությանը, մենք ապավինում ենք մեր զինված ուժերի մարտունակությունը, այս պատճառով էլ ամեն անգամ նրանց սադրիչ հայտարարություններին չենք արձագանքում»։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի հարցադրմանը, թե Դավիթ Տոնոյանի հայտարարությունը համապատասխանու՞մ է ՀՀ բարձրագույն ղեկավարության տեսակետին, փոխնախարարը հիշեցրեց, որ ՊՆ նախարարն իրականացնում է Կառավարության ծրագիրը։ «Եթե բացենք կառավարության ծրագիրը՝ հաստատված ԱԺ-ի կողմից, կտեսնենք, որ այնտեղ ևս խոսք է գնում բանակի զարգացման, այդ թվում սպառազինության վերաբերյալ։ Կառավարության ծրագիրը միասնական է, իսկ ՊՆ-ն՝ որպես կառավարության մաս, իրականացնում է իր ծրագիրը։ Համոզված եմ, որ սա այն քաղաքականության մասն է, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Գուցե չենք գրում կառավարության ծրագրի մեջ այն ամենն, ինչ անում ենք, բայց որպես մի ուղղությունն էլ մենք դրել ենք մարտական պատրաստվածությունը, սպառազինության թարմացումը։ Մեր գործը մեր պաշտպանությունը զգոն պահելն ու պաշտպանական հզորություններն ավելացնելն է։ Սա ենթադրում է նաև որոշակի դեպքերում այլ գործողությունների իրականացում, որոնք գուցե զարմանք ենք առաջացրել մեր հակառակորդի մոտ»,- եզրափակեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Դիտվել է՝ 3297

Մեկնաբանություններ