«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ավստրալիայի հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին վարչապետի հայտարարությունը

Ավստրալիայի հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին վարչապետի հայտարարությունը
24.04.2019 | 14:09

Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, իր զայրույթը հայտնել վարչապետ Սքոթ Մորիսոնին, որ խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ: The Sydney Morning Herald-ը հայտնում է, որ հայկական համայնքի ղեկավարները հրաժարվել են հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը, որտեղ Մորիսոնն ասում է, որ միանում է հայկական սփյուռքին՝ «սգալու և հիշելու այն սարսափները, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության վերջին տարիներին»:


2011-ին խորհրդարանում Մորիսոնը, չլինելով վարչապետ, հայերի հետ տեղի ունեցածն անվանել էր «ցեղասպանություն» և ասել, որ դա «մարդկության դեմ իրականացված խոշորագույն հանցագործություններից մեկն է»: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նրա հայտարարության մեջ նման որակումն արդեն բացակայում է:
Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը, ով հրաժարվել է կարդալ վարչապետի հայտարարությունը, ասել է. «Նրա այս պահվածքը վիրավորական է Ավստրալիայի հայ համայնքի շուրջ 50 հազար անդամների համար, ովքեր մեծամասամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներ են»: Կայսերյանը նշել է, որ նման ձևակերպումներով Ավստրալիան Հայոց ցեղասպանությունը «հավասարեցրել է ավտովթարի»: Թեպետ Ավստրալիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն երկրի խոշորագույն նահանգները՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան ճանաչել են պատմական փաստը: Ապրիլի 24-ին Սիդնեյում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված խոշոր միջոցառման գլխավոր բանախոսը լինելու է Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ