Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զելենսկու շտաբը հայտնել է, թե ինչ տեղի չի ունենա նրա կառավարման օրոք

Զելենսկու շտաբը հայտնել է, թե ինչ տեղի չի ունենա նրա կառավարման օրոք
25.04.2019 | 12:47

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ նոր նախագահի կառավարման տարիներին Ուկրաինան իր հողերն ու իր քաղաքացիներին չի հանձնի ոչ ոքի: «Մենք ունենք երկու կարմիր գիծ. մենք պատրաստ չենք ոչ կարճաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ վարձավճարով տալ ուկրաինական հողերն ու Ուկրաինայի քաղաքացիներին: Դա երբեք տեղի չի ունենա Զելենսկու կառավարության օրոք»,- ասել է նա և ավելացրել, որ Ղրիմն ու Դոնբասը կշարունակեն համարվել «ուկրաինական»:

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ