ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Լրիվ «պատահականորեն» պետական կարևոր, ծախսատար միջոցառումները շահում է Երևանի փոխքաղաքապետի ընկերությունը

Լրիվ «պատահականորեն» պետական կարևոր, ծախսատար միջոցառումները շահում է Երևանի փոխքաղաքապետի ընկերությունը
25.04.2019 | 12:58

«Հրապարակը» գրում է. «Նոր իշխանությունների օրոք լայն թափով շարունակվում է մեկ անձից գնումներ կատարելու և իրենց ծանոթ-բարեկամների ընկերություններին «հաղթող ճանաչելու» արատավոր պրակտիկան: Իսկ եթե անգամ մրցույթ է հայտարարվում, կրկին շահում են ընկերների ընկերությունները: Եվ այս հարցում առաջամարտիկը, իհարկե, քաղաքապետարանն է՝ իր հեղափոխական քաղաքապետով: Մարությանը նախ Ամանորին հայտնի թանկարժեք ու անճաշակ տոնածառը գնեց՝ առանց մրցույթի, հետո՝ այդքան չարչրկված «ԿամԱԶ»-ները, որոնցում ակնհայտ կոռուպցիոն ռիսկ կա: Հիմա ապրանքների գնումներից անցել են միջոցառումների կազմակերպմանը, որտեղ քաղաքապետարանն ու քաղաքապետարանի բարձրաստիճան դեմքերը լուրջ շահագրգռություն ունեն:


Եվ լրիվ «պատահականորեն» պետական կարևոր, ծախսատար միջոցառումները միշտ շահում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, դարձյալ առանց իրական մրցույթի՝ մեկ անձից գնումով և կառավարության որոշմամբ: Օրինակ՝ «Ֆակտորին» է 24 միլիոն դրամով Ամանորին վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնածառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: «Ֆատկորիին» է վստահվել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, հիմա Էլ «Ֆակտորի փրոդաքշնն» է կազմակերպելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Երևանում, որի համար պետբյուջեից հսկայական գումար է հատկացվել:


Մեզ ասացին, որ այս հարցում շահագրգռված է հատկապես փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով զբաղված է «Ֆակտորի փրոդաքշնի» լոբբինգով, քանզի մտերիմ է ընկերության ղեկավարների հետ: Մտերմություն կա նաև քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, դրա համար էլ, երբ խոշոր միջոցառում է լինում՝ տասնյակ միլիոնների հասնող, որոշում են մեկ անձից կատարել գնումը, որ «Ֆակտորի փրոդաքշնին» բաժին հասնեն յուղոտ տենդերները, իսկ մանր-մունր, ոչ թանկարժեք միջոցառումների դեպքում արդեն բաց մրցույթ են անցկացնում՝ մրցակցության ֆոն ապահովելու համար: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը երեկ չէր ուզում խոսել այս թեմայով՝ պատճառաբանելով, թե միջոցառման է, հարմար չէ: Հետո, երբ հարցը հնչեցրինք, սկսեց խոսել ու հիշեցրեց, որ Քաղաքացու օրվա միջոցառման մրցույթը քաղաքապետարանը չի անցկացրել, այլ՝ կառավարությունը, և խնդրեց հարցերն ուղղել կառավարությանը: Նկատեցինք, որ այս ընկերությունն իր հետ կապ ունի, իր մտերիմներին է պատկանում, դրա համար մրցույթ չի անցկացվում, և մեկ անձից գնումով միշտ այս «Ֆակտորի փրոդաքշնն» է հաղթում»:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ